Ավստրիայի փոխկանցլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիայի փոխկանցլեր (գերմ.՝ Der Vizekanzler der Republik Österreich), Ավստրիայի Հանրապետության կառավարական պաշտոն, կատարում Ավստրիայի դաշնային կանցլերի տեղակալի գործառույթը։

Սահմանադրական լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Ավստրիայի սահմանադրության 69-րդ հոդվածի 2-րդ կետի՝ Ավստրիայի փոխկանցլերն իրականացնում է հետևյալ գործառույթները․

Ավստրիայի փոխկանցլերը իր իրավասության շրջանակներում իրականացնում է Դաշնային կացլերի տեղակալի իր լիազորությունները։ Եթե ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են դաշնային կանցլերին ու փոխկանցլերին միաժամանակ իրականացնելու իրենց գործառույթները, Դաշնության նախագահը հանձնարարում է դաշնային կառավարության անդամներից մեկին իրականացնել դաշնային կանցլերի լիազորությունները։ Եթե առկա են դաշնային կանցլերի ու փոխկանցլերի՝ միաժամանակ իրենց գործառույթներն իրականացնելու խոչընդոտներ, որոնք բացառում են նոր փոխկանցլերի նշանակման հնարավորությունը, ապա դաշնային կանցլերի տեղակալ է նշանակվում ավելի երկար ժամանակ պաշտոնական ծառայություն իրականացնողը, իսկ հավասար ժամկետով մարդկանց դեպքում՝ Դաշնության կառավարության՝ տարիքով ավելի մեծ անդամը, որի նշանակմանը որևէ այլ հանգամանք չի խոչընդոտում։

Պրակտիկայում փոխկանցլերը սովորաբար կոալիցիոն գործող կառավարության՝ ավելի փոքր կուսակցության անդամ է, հաճախ՝ այդ կուսակցության քարտուղարը։ Եթե միայն մեկ կուսակցություն է ներկայացնում կառավարությանը, ապա փոխկանցլեր է նշանակվում կանցլերի հավանական փոխարինողն այդ պաշտոնում։

Ավստրիայի փոխկանցլերներ՝ սկսած 1919 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի առաջին հանրապետության փոխկանցլերներ (1919-1934)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար Փոխկանցլեր
(կյանքի տարեթվեր)
Պաշտոնավարում Կուսակցություն
1 Յոդոկ Ֆինկ
(1853—1929)
մարտի 15, 1919 մարտի 26, 1920 Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
2 Ֆերդինանդ Հանուշ
(1866—1926)
հուլիսի 7, 1920 հոկտեմբերի 22, 1920 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
3 Էդուարդ Հայնլ
(1880—1957)
հոկտեմբերի 22, 1920 նոյեմբերի 20, 1920 Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
4 Վալտեր Բրայսկի
(1871—1944)
նոյեմբերի 20, 1920 մայիսի 30, 1922 Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
5 Ֆելիքս Ֆրանկ
(1876—1957)
մայիսի 31, 1922 նոյեմբերի 20, 1924 Գերմանական մեծ ժողովրդի կուսակցություն
6 Լեոպոլդ Վաբեր
(1875—1945)
նոյեմբերի 20, 1924 հոկտեմբերի 20, 1926 Գերմանական մեծ ժողովրդի կուսակցություն
7 Ֆրանց Դինգհոֆեր
(1873—1956)
հոկտեմբերի 20, 1926 մայիսի 19, 1927 Գերմանական մեծ ժողովրդի կուսակցություն
8 Կառլ Հարթլեբ
(1886—1965)
մայիսի 19, 1927 մայիսի 4, 1929 Ազգային միություն
9 Վինցենց Շումի
(1878—1962)
մայիսի 4, 1929 սեպտեմբերի 26, 1929 Ազգային միություն
10 Կառլ Վոգոյն
(1873—1949)
սեպտեմբերի 26, 1929 սեպտեմբերի 30, 1930 Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
11 Ռիխարդ Շմից
(1885—1954)
սեպտեմբերի 30, դեկտեմբերի 4, 1930 Քրիստոնեա-սոցիալական կուսակցություն
12 Յոհան Շոբեր
(1874—1932)
դեկտեմբերի 4, 1930 հունվարի 29, 1932 անկուսակցական
(քաղծառայող)
13 Ֆրանց Վինկլեր
(1890—1965)
հունվարի 29, 1932 սեպտեմբերի 21, 1933 Ազգային միություն
14 Էմիլ Ֆեյ
(1886—1938)
սեպտեմբերի 21, 1933 մայիսի 1, 1934 Հայմատբլոկ

Ավստրիայի դաշնային հանրապետության փոխկանցլերներ (1934-1938)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար Փոխկանցլեր
(կյանքի տարեթվեր)
Պաշտոնավարում Կուսակցություն
15 Էռնստ Ռյուդիգեր Շտարեմբերգ
(1899—1956)
մայիաի 1, 1934 մայիսի 14, 1936 Հայմատբլոկ
16 Էդուարդ Բաար-Բաարենֆելս
(1885—1967)
մայիսի 14, նոյոմբերի 3 1936 Հայմատբլոկ
17 Լյուդվիգ Հյուլգերտ
(1875—1939)
նոյեմբերի 3, 1936 մարտի 11, 1938 Ժողովրդական ճակատ
18 Էդմունդ Գլեզ ֆոն Հորստենաու
(1882—1946)
մարտի 11 մարտի 13, 1938 Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն
Ավստրիան անեքսիայի է ենթարկվել Նացիստական Գերմանիայի կողմից 1938 թվականին։ Անկախությունը վերականգնվել է 1945 թվականին։

Ավստրիայի Երկրորդ Հանրապետության փոխկանցլերներ (1845-ից հետո)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմանկար Փոխկանցլեր
(կյանքի տարեթվեր)
Պաշտոնավարում Կուսակցություն
19 Ադոլֆ Շերֆ
(1890—1965)
դեկտեմբերի 20, 1945 մայիսի 22,1957 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
20 Բրունո Պիտերման
(1905—1983)
մայիսի 22, 1957 ապրիլի 19, 1966 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
21 Ֆրից Բլոկ
(1911—1993)
ապրիլի 19, 1966 հունվարի 19, 1968 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
22 Գերման Վիլհելմ
(1912—2003)
հունվարի 19, 1968 ապրիլի 21, 1970 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
23 Ռուդոլֆ Հյաուզեր
(1909—2000)
ապրիլի 21, 1970 սեպտեմբերի 30, 1976 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
24 Հանես Անդրոշ
(1938-)
հոկտեմբերի 1, 1976 հունվարի 20, 1981 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
25 Ֆրեդ Զինովաց
(1929—2008)
հունվարի 20, 1981 մաայիսի 24, 1983 Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
26 Նորբերտ Շտեգեր
(1944-)
մայիսի 24, 1983 հունվարի 21, 1987 Ավստրիական ազատություն կուսակցություն
27 Ալոիզ Մոկ
(1934-)
հունվարի 21, 1987 ապրիլի 24, 1989 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
28 Յոզեֆ Ռիգլեր
(1938-)
ապրիլի 24, 1989 հուլիսի 2 1991 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
29 Էրհարդ Բուզեկ
(1941-)
հուլիսի 2, 1991 մայիսի 4, 1995 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
30 Վոլֆգանգ Շյուսել
(1945-)
մայիսի 4, 1995 փետրվարի 4 2000 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
31 Սյուզաննա Ռիս-Պասեր
(1961-)
փետրվարի 4, 2000 փետրվարի 28, 2003 Ավստրիական ազատություն կուսակցություն
32 Հերբերտ Հաուպտ
(1947-)
փետրվարի 28, հոկտեմբերի 21, 2003 Ավստրիական ազատություն կուսակցություն
33 Հուբերտ Հորբախ
(1956-)
հոկտեմբերի 21, 2003 հունվարի 11, 2007 Ավստրիական ազատություն կուսակցություն
(33) Ավստրիայի ապագայի ալյանս
34 Վիլհելմ Մոլտերեր
(1955-)
հունվարի 11, 2007 դեկտեմբերի 2 2008 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
35 Յոզեֆ Պրյոլ
(1968-)
դեկտեմբերի 2, 2008 ապրիլի 21, 2011 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
36 Միխաել Շպինդելեգեր
(1959-)
ապրիլի 21, 2011 սեպտեմբերի 1, 2014 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
37 Ռայնհոլդ Միտերլեներ
(1955-)
սեպտեմբերի 1, 2014 մայիսի 17, 2017 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
38 Վոլֆգանգ Բրանշտետեր
(1957-)
մայիսի 17 դեկտեմբերի 18, 2017 անկուսակցական (Առաջադրվել է Ավստրիական ժողովրդական կուսակցության կողմից։)
39 Հայնց-Քրիստիան Շտրախե
(1969-)
դեկտեմբերի 18, 2017 մայիսի 18, 2019[1] Ավստրիական ազատություն կուսակցություն
40 Հարթվիգ Լյոգեր
(1965-)
մայիսի 22, 2019 մայիսի 28, 2019 Ավստրիական ժողովրդական կուսակցություն
41 Կլեմենս Յաբլոներ
(1948-)
հունիսի 3, 2019 հոկտեմբերի 1, 2019 անկուսակցական
42 Վերներ Կոգլեր
(1961-)
դեկտեմբերի 7, 2020 Ավստրիայի կանաչներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]