Ավստրիայի դրամահատարան

Ավստրիայի դրամահատարան (գերմ՝ Münze Österreich), գտնվում է Վիեննայում և պատասխանատու է Ավստրիայի մետաղադրամների հատման համար: 1989 թվականից այն հանդիսանում է հանրային սահմանափակ ձեռնարկություն (Aktiengesellschaft) և Oesterreichische Nationalbank Ավստրիայի կենտրոնական բանկի մասնաճյուղը, որն ունի իր կենտրոնական գրասենյակը Վիեննայում:
Ավստրիայի դրամահատարանը իրականացնում է արտադրվող մետաղադրամների նախագծումը և հատումը: Մինչև 2002 թվականը այն միայն պատասխանատու էր ավստրիական շիլլինգի մետաղադրամների արտադրության համար: Այդ ժամանակվանից այն պատասխանատու է նաև ավստրիական եվրոյի մետաղադրամների համար: Դրամահատարանն արտադրում է նաև այլ մետաղադրամներ, ինչպիսին ոսկե ձուլակտորներն են, ինչպես նաև հիշատակային արտադրանքները. Վիենայի ֆիլհարմոնիկ մետաղադրամները և Մարիա Թերեզայի թալերը արտադրվում են Ավստրիայի դրամահատարանի կողմից: Դրամահատարանը նաև շրջանառության մետաղադրամներ և բլանկներ է մատակարարում աշխարհի բազմաթիվ երկրների:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1194 թվականին Լեոպոլդ V-ը (Ավստրիայի դուքս) վճարել էր 15 տոննա արծաթ Ռիչարդ I-ին (Առյուծասիրտ): Խաչակրաց արշավանքից վերադարձի ճանապարհին Ռիչարդը գերեվարվեց և բանտարկվեց դքսի կողմից՝ ի պատասխան նախկին վիրավորանքի: Նա մեծ պարգև վճարեց բանտից ազատելու համար: Լեոպոլդը որոշեց մետաղադրամներ հատել արծաթից, նշելով Վիեննայում դրամահատության պատմության սկիզբը (թեև Վիեննայի դրամահատարանը, փաստորեն, չի հիշատակվում պատմական փաստաթղթերում ևս 200 տարի):
Դրամահատարանն ի սկզբանե գտնվում էր Հոհեր Մարկտի(Hoher Markt) մոտ, այնուհետև տեղափոխվել է Վոլցեյլ (Wollzeile): Այնուհետև այն տեղավորվել է արքայազն Եվգենի Սավոյացու ձմեռային պալատում Հիմելպֆորգասեում (Himmelpfortgasse), նախքան 19-րդ դարում կենտրոնական Վիեննայի Հյումարկտի ներկայիս տուն վերջնականապես տեղափոխվելը:
Թեև անցյալում Ավստրիայում հիմնվել են այլ դրամահատարաններ, Վիեննայի գլխավոր դրամահատարանը միակ դրամահատարանն էր, երբ Ավստրիայի Հանրապետությունը ստեղծվեց 1919 թվականին: Դրամահատարանն իր անունը փոխեց Ավստրալական դրամահատարանի («Münze Österreich»), քանի որ այն դարձավ Oesterreichische Ավստրիայի Ազգային բանկի մասնաճյուղ 1989 թվականին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրիական շիլլինգ
- Եվրոյի մետաղադրամներ
- Եվրոյի հուշադրամներ (Ավստրիա)
- Վիեննայի ֆիլհարմոնիկ (մետաղադրամ)
- Ավստրիայի ազգային բանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- https://www.austrian-mint.at/eng Ավստրիայի դրամահատարան պաշտոնական կայք (English language)