Ավստրիահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրայի հայկական մամուլ
Տեսակհանդես
Լեզուհայերեն, գերմաներեն
ՀրատարակիչՄխիթարյան միաբանություն
ԵրկիրԱվստրիա

Ավստրիայի հայ մամուլի սկզբնավորումն ու զարգացումը գերազանցապես կապված է Մխիթարյանների գործունեության հետ. 19-20-րդ դարերում նրանք Վիեննայում հրատարակել են 10 անուն հայերեն պարբերականներ։ Առաջինը «Ծանոթությունք վաճառագիտության» (1819, 1 համար) շաբաթաթերթն է։ Հայկական պարբերական մամուլի քաղաքական առաջին լրագիրն այնտեղ լույս տեսած «Եվրոպա» (1847-1863) շաբաթաթերթն է. տպագրել է նյութեր եվրոպական երկրների արդիության, առևտրի, քաղաքական անցուդարձի մասին, ինչպես նաև գիտական, ուսումնական, գրական-գեղարվեստական գործեր, լուրեր հայկական գաղթավայրերից և այլն։ 1984-1987 թվականներին լույս է տեսել «Հրայրք» մշակութային շաբաթաթերթը։

Անգնահատելի է Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական հրատարակություն՝ «Հանդես ամսօրյա» (1887 թվականից) հայագիտական հանդեսի նպաստը հայ հին ու միջնադարյան գրականության, հայոց պատմության ու մշակույթի ամենաբազմազան հարցերի գիտական լուսաբանման մեջ։

Ներկայումս հրատարակվում են ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի «Գաղութի տեղեկատու» (հայերեն, գերմաներեն), 1981 թվականից՝ Ավստրո-հայկական մշակութային ընկերության՝ «OAK Journal» պարբերականները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png