Jump to content

Ավստրիական պինչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիական պինչեր
Ավստրիական պինչեր
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Ավստրիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ավստրիական պինչեր (գերմ.՝ Österreichischer Pinscher, FCI № 64)՝պինչերների տեսակներից մեկը, Ավստրիայում է առաջացել, որպես հովիվ ցեղի շնատեսակ, ինչպես նաև առնետներից գոմերը պաշտպանելու համար։ Առաջ եղել է առանձին տեսակ «ավստրիական կարճամորթի պինչեր», բայց այն միացվել է ավստրիական պինչերի հետ։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և մյուս հովիվ շները, ավստրիական պինչերը կարող է ունենալ տարբեր արտաքին տեսք, քանի որ այն ստեղծված է տնային աշխատանքների համար, այլ ոչ շների շուներին մասնակցելու համար[1]։ Այս տեսակի շները հաճախ են գունաթափվում, մորթին լինում է տարբեր գույնի, սովորաբար լինում է սպիտակ հետքեր կրծքավանդակին, դնչին և պոչի վերջավորությանը[2]։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական պինչերը հայտարարվել է առանձին տեսակ 1928 թվականին, դրա հետ մեկտեղ հանվել է հին պինչերների ցանկից, հայտնաբերված ավստրիական ֆերմաների մոտակայքում։ Այդ կենդանիները համարվում են գերմանոավստրիական պինչարների և տեղի շների խառնուրդ[3]։

19 դարի վերջում, երբ շների անհրաժեշտությունը ֆերմաներում անհետացավ, ավստրիական պինչարները սկսեցին մահանալ[4]։ XX դարի սկզբում Էմիլ Հաուկը (գերմ.՝ Emil Hauck) սկսեց փնտրել տեղի շներին, որոնց 1843 թվականին Հ. ֆոն Մերը (H. von Meyer) կոչել էր «ճահճային»։ Նա գտավ շների, որոնք նման էին «0ահճայիններին», ավստրիական գյուղերում[5][6]։ 1921 թվականին նա սկսեց լրջորեն զբաղվել այդ շների բազմացմամբ, որպեսզի վերծնի ու որոշի ցեղատեսակի տեսակը, և տարանջատի այն բնիկ մյուս շներից։ Ավստրիական շնաբուծության ակումբը առաջին անգամ ընդունեց ցեղատեսակը որպես «Österreichischer Kurzhaarpinscher» (հայերեն՝ Ավստրիական կարճամորթի պինչեր) 1928 թվականին։ Ցեղատեսակին անվանումը տրվել է նրա ծագման վայրը որոշելու նպատակով և նրան կոշտամորթի պինչերից տարբերելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավստրիական պինչերի ներկայացուցիչները գրեթե վերացան[7]։

Առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շների առողջության մասին հայտնի է քիչ, այս ցեղատեսակի շները հիվանդանում են քիչ[7]։

Այս ցեղատեսակի շները բնորոշվում են որպես լավ ուղեկիցներ, որոնք սիրում են բնությունը[7]։ Ցեղատեսակի ստանդարտը (FCI № 64) պատկերում է, որ այս շները շատ են սիրում խաղեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Look Արխիվացված 2007-10-13 Wayback Machine Austrian Pinscher Club (գերմ.)
  2. 2,0 2,1 «Breed Standard». Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2003 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Clark, Anne Rogers; Andrew H. Brace (1995). The International Encyclopedia of Dogs. Howell Book House. էջեր 98. ISBN 0-87605-624-9.
  4. Situation Today from the Austrian Pinscher Club (Klub für österreichische Pinscher) in Austria Արխիվացված 2007-10-13 Wayback Machine (գերմ.)
  5. The History of the Geological Society of London, by Horace Bolingbroke Woodward, pg 79 Longmans, Green and Co publishers, New York, 1908
    Note: the C. palustris idea came from the early days of scientific thinking about animals, and is not and has never been an actual species. All dogs are Canis familiaris.
  6. «Breed History». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  7. 7,0 7,1 7,2 Österreichischer Pinscher, Arche Austria Արխիվացված 2011-05-31 Wayback Machine (անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]