Ավստրիական կինո

Ավստրիական կինո, Ավստրիայի մշակույթի ճյուղ, որ զբաղվում է ֆիլմերի ստեղծմամբ ու դրանք հանդիսատեսին ներկայացնելով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրիայում առաջին մշտական կինոթատրոնը բացվել է Վիեննայում 1903 թվականին։ Անդրանիկ ազգային գեղարվեստական ֆիլմն է «Աստիճանից՝ աստիճան» (1908 թվական, ռեժիսոր Հ. Հանուս)։
1912 թվականին Կոլմը և Ֆլեկը հիմնեցին «Վիներ կունստֆիլմ» կինոֆիրման։ 1914 թվականին Ա. Կոլովրատի նախագահությամբ կազմակերպվեց «Սաշա-Մեստեր-ֆիլմ» (1918 թվականից՝ «Սաշա-ֆիլմ») բաժնետիրական ընկերությունը, որը երկար ժամանակ Ավստրիայի կինոարտադրության կենտրոնն էր։ 1920–1924 թվականներին Ավստրիայի կինոն վերելք ապրեց։ Հնչուն կինոյի Երևան գալուց հետո մեծ թափ հաղորդվեց երաժշտական կինոնկարների թողարկմանը («Դիմակահանդես», 1934 թվական և այլն)։
Ավստրիայի օկուպացումից հետո (1938 թվական) կինեմատոգրաֆիայի զարգացումը կանգ առավ։ Ավստրիայի անկախության վերականգնումով վերածնվեց կինոն։
Կինոֆիլմերի արտադրություն | |||||||
Թվական | Գումար | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
2000 | 17 | ||||||
2001 | 12 | ||||||
2002 | 26 | ||||||
2003 | 20 | ||||||
2004 | 24 | ||||||
2005 | 24 |
Միջազգային կինոփառատոներում մրցանակների են արժանացել ավստր, «Դատավարություն» (1948 թվական, ռեժիսոր Գ. Վ. Պաբստ), «Վերջին կամուրջը» (1954 թվական, ռեժիսոր Հ. Քյոյտներ) ֆիլմերը։ 1950–1960-ական թվականներին գերակշռում էին երաժշտական կինոնկարները՝ պիեսների, ռևյուների, օպերաների, օպերետների էկրանացումները, կոմպոզիտորներին նվիրված կենսագրական ֆիլմերը («Հերոսական սիմֆոնիա», «Ֆրանց Շուբերտ», «Վիեննայի սիրելին», «Ֆիդելիո», «Տուր ձեռքդ, իմ կյանք» և այլն)։
Թողարկվում են մեծ թվով մելոդրամաներ, ֆարսեր, դետեկտիվ ֆիլմեր։

- Ավստրիայի կինոյի խոշորագույն դերասաններից են՝
- Պ. Վեսսելին
- Հ. Մոզերը
- Մարիա Շելլը
- Ռ. Շնայդերը
- Օ. Վ. Ֆիշերը
- ռեժիսորներից՝
- Գ. վ. Պաբստը,
- Վ. Կոլմ-Վելթեն,
- Վ. Ֆորստը,
- Է. Բորզոդին։
Կինոգործիչների կադրեր պատրաստում է երաժշտության և կերպարվեստի ակադեմիան։
Հաջողված ավստրիական ֆիլմեր | ||||
# | Ֆիլմ | Կազմակերպություն | Տնօրեն | Ընդունելություն |
---|---|---|---|---|
1 | Hinterholz 8 | Dor Film | Harald Sicheritz | 617,558 |
2 | Poppitz | Dor Film | Harald Sicheritz | 441,017 |
3 | Müllers Büro | Wega Film | Niki List | 441,000 |
4 | Schlafes Bruder | Dor Film | Joseph Vilsmaier | 307,300 |
5 | The Bone Man | Dor Film | Wolfgang Murnberger | 279.143 |
5 | MA 2412 - Der Film | MR Film | Harald Sicheritz | 272,849 |
6 | Komm, süßer Tod | Dor Film | Wolfgang Murnberger | 230,361 |
7 | Indien | Dor Film | Paul Harather | 223,680 |
8 | Sei zärtlich, Pinguin | Köpf Film | Peter Hajek | 210,000 |
9 | Silentium | Dor Film | Wolfgang Murnberger | 204,802 |
10 | Wanted | MR Film | Harald Sicheritz | 187,542 |
11 | We Feed the World | Allegro Film | Erwin Wagenhofer | 183,379 |
12 | Freispiel | Scheiderbauer Film | Harald Sicheritz | 173,658 |
13 | Eine fast perfekte Scheidung | Star Film | Reinhard Schwabenitzky | 156,600 |
14 | Ein fast perfekter Seitensprung | Star Film | Reinhard Schwabenitzky | 151,000 |
15 | Hasenjagd | Provinz Film | Andreas Gruber | 122,634 |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 637)։ ![]() |