Ավստրիական բուրժուադեմոկրատական հեղափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1848 թվականի հեղափոխոություն
Վիեննան 1848 թվականին
Վիեննան 1848 թվականի հոկտեմբերին
Ուսանողները 1848 թվականին Վիեննայում
Ավստրիական բուրժուադեմոկրատական հեղափոխություն 1848
1848 թվականի հեղափոխությունը Եվրոպայում


Ավստրիական բուրժուադեմոկրատական հեղափոխություն, հեղափոխություն, որ տեղի է ունեցել 1848-1849 թվականներին նպատակ ունենալով վերացնել ֆեոդալա-բացարձակապետական կարգերը, բազմազգ Ավստրիական կայսրությունում և կազմավորել ինքնուրույն բուրժուական ազգային պետություններ: Հեղափոխության հեգեմոնը բուրժուազիան էր, իսկ շարժիչ ուժերն էին բանվորները, քաղաքային մանր բուրժուազիան և գյուղացիությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության հռչակումը Ֆրանսիայում խթանեց հեղափոխական իրադարձությունների զարգացումը Ավստրիական կայսրության մեջ: Մարտի 13-ին սկսվեց ժողովրդական ապստամբությունը Վիեննայում: Ժողովրդի պահանջով Մետեռնիխը պաշտոնանկ արվեց: Մարտի 17-ին ազնվականներից և լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչներից կազմվեց կառավարություն: Ստեղծվեց բուրժուական ազգային գվարդիա և ուսանողական զինված կազմակերպություն` Ակադեմիական լեգիոն: 1848 թվականի արիլին ստեղծվեց Հասարակական անվտանգության կոմիտե, որը բուրժուազիայի իշխանության անպաշտոն մարմնի դեր էր տանում: Հեղափոխության հենց սկզբից պայքարի ելան նաև բազմազգ Ավստրիական կայսրության ճնշված ժողովուրդները: Ապրիլին կառավարությունը հրապարակեց հակադեմոկրատական սահմանադրություն, որով ռայխստագը կազմվում էր երկու պալատից` արիստոկրատական սենատից և դեպուտատների պալատից: Ժողովրդական լայն զանգվածները զրկվում էին ընտրական իրավունքից: Մայիսի 15-ին և 26-ին Վիեննայում նորից տեղի ունեցան ժողովրդական զինված ելույթներ: Կառավարությունը ստիպված վերացրեց վերին պալատը և մեղմացրեց ընտրական օրենքը: Հուլիսի 22-ին Վիեննայում բացվեց ռայխստագի նստաշրջանը, որտեղ գերակշռում էին չափավոր-լիբերալ բուրժուազիայի ներկայացուցիչները։ Ռայխստագը սեպտեմբերի 7-ին հրապարակեց օրենք գյուղացիների անձնական պարհակներն առանց հետգնման վերացնելու մասին։ Կոռն ու բահրան վերացվում էին միայն հետգնման միջոցով[1]:

Հեղափոխության գագաթնակետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական հեղափոխության գագաթնակետը հանդիսացավ Հոկտեմբերյան ապստամբությունը Վիեննայում, երբ ժողովուրդը փակեց հեղափոխական Հունգարիայի դեմ ուղարկվող կայսերական զորքերի ճանապարհը։ Հոկտեմբերի 31-ին հակահեղափոխության ուժերը Ֆելդմարշալ Վինդիշգրեցի գլխավորությամբ ճնշեցին ապստամբությունը։ Բուրժուազիայի դավաճանության հետևանքով հեղափոխությունը պարտություն կրեց։ Ֆրանց I Իոսիֆ կայսրը, որին 1848 թվականի դեկտեմբերին փոխարինեց Ֆերդինադդ I-ը, հռչակեց հետադիմական նոր սահմանադրություն։ Բացարձակապետական կարգերն Ավստրիայում վերականգնվեցին, սակայն գյուղացիների պարհակների վերացումը պայմաններ ստեղծեց երկրի կապիտալիստական զարգացման համար։

Սոցիալական և քաղաքական կոնֆլիկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտատերերի և պարտապանների միջև հակասություններ կային գյուղատնտեսության բնագավառում, նաև հողօգտագործման իրավունքը Հունգարիայի որոշ մասերում (ինչպես նաև Ֆրանսիայում) առաջացնում էին հակասություններ, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում էին ճնշման արդյունքում։ Կոնֆլիկտը կրոնական հարցերի շուրջ տարածվում է Եվրոպայում 1848 թվակականի հեղափոխությունից առաջ[2]։

Բռնության դեմ ապստամբության իրական պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

1846 թվականին լեհ ազնվականության ապստամբություն է տեղի ունենում Ավստրիայում այն ժամանակ, երբ գյուղացիությունը նույնպես իր հերթին ազնվականության դեմ է դուրս գալիս[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավստրիական կայսրություն


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Bidelux & Jeffries 1998, էջ. 316
  3. Bidelux & Jeffries 1998, էջեր. 295–296

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]