Jump to content

Ավստրալիացի նախկին ռազմագերիների հուշարձան

Ավստրալիացի նախկին ռազմագերիների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր
Երկիր Ավստրալիա
ՔաղաքBallarat Botanical Gardens?
ԲնակավայրCity of Ballarat? և Բալլարատ
Նյութբազալտ և գրանիտ
կայք
37°33′11.9″S 143°49′15.6″E / 37.553306°S 143.821000°E / -37.553306; 143.821000
 Australian Ex-Prisoners of War Memorial Վիքիպահեստում

Ավստրալիացի նախկին ռազմագերիների հուշարձան (անգլ.՝ The Australian Ex-Prisoners of War Memorial), Վենդուրի-փարադ և Կարլթոն-սթրիթ փողոցների անկյունում գտնվող ռազմական հուշարձանը, Վենդուրի լճի մոտ, Բալլարատ քաղաքի Բուսաբանական այգու հարավում, Վիկտորիա նահանգ, Ավստրալիա։ Հուշարձանը նվիրված է ավստրալիացի ավելի քան 35 հազար զինծառայողների, որոնք գերեվարվել են բուրական պատերազմներից մինչև Կորեական պատերազմ ընկած ժամանակահատվածում[1]:

Հուշարձանի կառուցման գաղափարը ծագել է 1996 թվականին՝ Հիշատակի օրը ռազմագերիներին նվիրված արարողության ժամանակ, որի ժամանակ ցանկություն է հայտնվել կառուցել համապատասխան հուշարձան նվիրված ավստրալացի ռազմագերիներին և նրանց ընտանիքների անդամներին։ Այս դիտողություններից ելնելով՝ հետագայում ստեղծվել է հատուկ կոմիտե։ Կոմիտեի շաբաթական նիստերում հուշարձանի նախագծումը տևել է 8 տարի[2]։ 6 տարին ծախսվել է ցուցակ կազմելու և ավստրալացիների ավելի քան 36 հազար անունները պարզելու վրա, որոնք ռազմագերիներ են եղել բուրական, առաջին և երկրորդ համաշխարհային, կորեական պատերազմների ժամանակ։ Նշվել են նրանք, ովքեր մասնակցել են այլ հակամարտությունների, ներառյալ Վիետնամի, Պարսից ծոցի պատերազմները, ինչպես նաև խաղաղապահ գործունեությունը ամբողջ աշխարհում։ Այս աշխատանքն իրականացրել են հանձնաժողովի անդամները՝ պատմաբանների և Ավստրալիայի ռազմական հուշահամալիրի, Վետերանների գործերի նախարարության, Ազգային արխիվի, Ծառայածների և վերադարձածների լիգայի մասնաճյուղերի, թերթերի և կայքերի աշխատակիցների հետ համագործակցությամբ[3]։ Հուշարձանի ճարտարապետական նախագիծը ստեղծել է քանդակագործ Փիթեր Բլիզարդը, որը հայտնի է Մելբուռնում և Սիդնեյում կառավարության պատվերների մարմնավորմամբ։ Հուշարձանի նախագծման և կառուցման վրա, որն ինքը՝ Բլիզարդը, անվանել է «ճանապարհորդություն դեպի քարե այգի», ծախսվել է մոտավորապես 1,8 միլիոն դոլար[4]։ Նախատեսվել է հուշարձանի ստելաների վրա նոր անուններ ավելացնելու հնարավորություն[5]։ Բացի այդ, նախագիծը ստացել է 200 հազար դոլար Ազգերի համագործակցությունից, իսկ 2004 թվականի ընտրական քարոզարշավի ընթացքում[6], Լիբերալ կուսակցության ղեկավարությունից՝ 290 հազար, իսկ Լեյբորիստականից՝ 150 հազար[5]։

2004 թվականի փետրվարի 6-ին հուշահամալիրը բացել է գեներալ Փիթեր Կոսգրոուվըհանդիսավոր արարողությամբ՝ ավելի քան 11 հազար մարդկանց ներկայությամբ, ներառյալ Ավստրալիայի գեներալ-նահանգապետ գեներալ-մայոր Մայքլ Ջեֆերին[2], վետերանների հարցերով նախարար Դաննա Վեյլը, Վիկտորիայի վարչապետ Սթիվ Բրաքսը, 1500 նախկին ռազմագերիներ և նրանց ընտանիքների անդամներ[7][8]։ Բացումից անմիջապես հետո Բալարատի քաղաքային խորհուրդը դաշնային կառավարությունից խնդրել է 500 հազար դոլար հուշարձանի պահպանման և տեխնիկական սպասարկման համար[6]:

2008 թվականի սեպտեմբերի 29-ին 50 նախկին ռազմագերիների ներկայությամբ վետերանների հարցերով նախարար Ալան Գրիֆինը հայտարարել է, որ հուշահամալիրին շնորհվել է «Ազգային նշանակության հուշարձան» կարգավիճակ[6][9]։ Հուշահամալիրի հոգաբարձուներից Լես Քենեդին ասել է, որ կենդանի է մնացել ավստրալիացի ռազմագերիներից ընդամենը 1200-ը, գերության մեջ մահացել է ավելի քան 8 հազար մարդ, սակայն առնվազն կեսի գերեզմանի տեղը հայտնի չէ[10]։ Ավելի ուշ դաշնային կառավարությունը չորս տարվա համար հատկացրել է 160 հազար դոլար հուշարձանի պահպանման համար[6]։ 2010 թվականին հուշահամալիրը ներառվել է «Բալարատի ժառանգություն» գրանցամատյանում[11]։ Պիտեր Բլիզարդը մահացել է նույն տարվա հունվարին[12]՝ քաղցկեղի դեմ երկար տարիների պայքարից հետո[13]:

Սև գրանիտե պատ՝ անուններով։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու կողմերից էլ 130 մետր (430 ֆուտ) երկարությամբ հուշարձանը սկսվել է բաց մոխրագույն բազալտե սալահատակից, որը հիշեցնում է երկաթուղային լայնուկներ՝ որպես խորհրդանիշ այն հեռավորությունների, որոնք հաղթահարել են ավստրալացիները՝ պատերազմի մեկնելիս, ինչպես նաև ճանաչելով երկաթուղիների կարևորությունը ռազմագերիների պատմության մեջ[4]։ Մեծ մասամբ, ավստրալիացիների բանտարկության փորձությունների մարմնավորումն է այն տառապանքները, որոնք կրեցին բանտարկյալները երկաթուղիների շինարարության ժամանակ՝ ըստ ճապոնական հրամանատարության հրահանգների Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Օրինակ՝ միայն Թայո-Բիրմայի երկաթուղու շինարարության ժամանակ, որը սկսվել է 1943 թվականին, ներգրավվել է մոտ 60 հազար դաշինքային բանտարկյալ և 200 հազար հարկադիր ասիական աշխատող, որոնցից շինարարության ավարտին ծանր աշխատանքից և սահմանափակ սննդից մահացել է 2815 ավստրալիացի, ավելի քան 11 հազար դաշինքային բանտարկյալներ, և մոտ 75 հազար աշխատողներ[14]։ Երկար թեք սև գրանիտե պատը, որը գտնվում է ուղու զուգահեռ, հարավային կողմում, ունի բոլոր հայտնի ավստրալիացի ռազմագերիների անունները՝ այբբենական կարգով, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, բայց առանց կոչումների նշման, քանի որ հուշարձանի ստեղծողների խոսքերով՝ «տառապանքը և հուսահատությունը երբեք չեն ճանաչել մարդու կարգավիճակը»։ Ճանապարհի մեջտեղում պատը ընդհատվում է փոքրիկ լճակով, որում կան քարե օբելիսկների շարք՝ այն երկրների անուններով, որտեղ ավստրալացիները գերության մեջ են եղել։ Օբելիսկները անհասանելի են, խորհրդանշելով, որ բոլոր բանտային ճամբարները գտնվել են արտասահմանում, հեռու տնից, ընտանիքից և ընկերներից։ Վեցերորդ օբելիսկը կանգնած չէ, այլ ընկած է գետնին՝ ի պատիվ գերության մեջ մահացածների։ Օբելիսկների առջև կանգնած է բարձր ստելա՝ մասամբ չմշակված քարից, առջևի և հետևի մասում գրությամբ՝ «Հուշարձան նախկին ավստրալիացի ռազմագերիներին», որը երկու կողմից շրջապատված է առևտրային նավատորմի դրոշով, ռազմաօդային ուժերի դրոշով, ռազմածովային ուժերի դրոշով և Ազգային դրոշով (որպես բանակի խորհրդանիշ) դրոշակակիրներով։ Այնուհետև կրկին սկսվում է գրանիտե պատը, որը տանում է դեպի ճանապարհի վերջը՝ մեծ քարը՝ որպես կենոտաֆ՝ «Որպեսզի մենք չմոռանանք» գրությամբ։ Քարի տակից առվակ է դուրս գալիս, որը պատով դեպի ներքև է շարժվում դեպի նեղ ջրահոսը առաջին անունների խմբից առաջ և թափվում է ջրամբար, իսկ հետո շարունակում է հոսել երկրորդ անունների խմբի կողքով, որից հետո անհետանում է ճանապարհի տակ, վերադառնալով իր ակունքին։ Հուշարձանը ստեղծվել է բնական նյութերից՝ շրջակա Բալլարատի բուսաբանական այգու հետ ներդաշնակությունը պահպանելու համար[4]։ Հուշահամալիրը շրջապատված է բուսական տնկարկներով, այդ թվում՝ ավստրալական քսանտորեայի տեսակի օրինակներով, որոնք առանձնացված են մանրախիճով[15]։

Քարի տակից առվակ է դուրս գալիս, որը պատով դեպի ներքև է շարժվում դեպի նեղ ջրահոսը առաջին անունների խմբից առաջ և թափվում է ջրամբար, իսկ հետո շարունակում է հոսել երկրորդ անունների խմբի կողքով, որից հետո անհետանում է ճանապարհի տակ, վերադառնալով իր ակունքին։ Հուշարձանը ստեղծվել է բնական նյութերից՝ շրջակա Բալլարատի բուսաբանական այգու հետ ներդաշնակությունը պահպանելու համար[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ballarat to host POW memorial service on Sunday». The Courier. 2013 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. 1 2 «Opening Ceremony». powmemorialballarat.com.au. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «The Memorial Appeal». powmemorialballarat.com.au. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. 1 2 3 «Artist and Concepts». powmemorialballarat.com.au. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. 1 2 «ALP pledges veterans' memorial funds». Australian Broadcasting Corporation. 2004 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. 1 2 3 4 «Military Memorials of National Significance Bill 2008». Парламент Австралии. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Defence chief opens Ballarat war memorial». Australian Broadcasting Corporation. 2004 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «War memorial opened in Ballarat». Australian Broadcasting Corporation. 2004 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  9. «Ballarat ex-PoW memorial gets national status». Australian Broadcasting Corporation. 2008 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «Official recognition for Ballarat war memorial». Australian Broadcasting Corporation. 2008 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. «Australian Ex-POW Memorial». City of Ballarat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. «POW memorial's sixth anniversary honours those who were captured during service». Australian Broadcasting Corporation. 2010 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. «Peter Blizzard retrospective». Australian Broadcasting Corporation. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  14. «Stolen Years: Australian prisoners of war». Австралийский военный мемориал. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  15. «Plantings and Landscaping». powmemorialballarat.com.au. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  16. «Ceremonies / Important Notices». powmemorialballarat.com.au. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]