Ավստրալիական ճահճային առնետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական ճահճային առնետ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Rattus lutreolus
Հատուկ պահպանություն

Ավստրալիական ճահճային առնետ (լատին․՝ Rattus lutreolus), կրծողների տեսակ մկների ընտանիքից։ Ավստրալիայի Էնդեմիկ է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 122-ից 197 մմ է, պոչի երկարությունը` 56-ից 147 մմ, միջին քաշը` 115 գ։ Մորթու գույնը և մարմնի վերին մասը մոխրա-դարչնագույնից մուգ-մոխրագույն է, իսկ ստորին մասը վառ է, դարշնագույնից մինչև սպիտակ գույն։ Մեջքի որոշ մազեր ունեն ոսկեգույն ավարտներ։ Ավստրալիական ճահճային առնետը ունի փոքրիկ ականջներ, որոնք առավելապես թաքնված են մորթու մեջ։ Նրանք ունեն թեփուկավոր` պոչ հազվադեպ մազերով[1]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը տարածված է Ֆրեյզեր կղզուց հարավ-արևելք և Կենգուրու կղզուց հարավ։ Այն նաև տարածված է Թասմանիայում և Բասսա նեղուցի կղզիներում, դրա մեկուսացած պոպուլյացիա կա Քվինսլենդ նահանգի հյուսիս-արևմուտքում, Ատերտոն և Պալումա բարձրավանդակների միջև։ Հանդիպում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Մեծապես կապված է ավստրալիական մայրցամաքի ջրա-ճահճային հանդավարների հետ, բայց Թասմանիայում գրավում է բնակման լայն ընդգրկում, ներառյալ լեռնային շրջաններ, խոնավ անտառներ, չափավոր խոնավ ճահիճներ և անտառներ։ Հաճախ հանդիպում են բոշխազգիների տեսակների մոտակայքում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիները հիմնականում սնվում են տերևներով և բույսերի ընձյուղներով` իրենց սսնդակարգն ավելացնելով սերմերով, բերքով և միջատներով։ Ավելի հազվադեպ ուտում են արմատներ և ստորգետնյա սնկեր։ Իգականները կարող են ծննդաբերել տարին մի քանի անգամ և հանել 3-ից 5 ձագ, որոնք կշռում են 5 գ։ Երեք ամսական հասակում էգը սեռահասուն է դառնում։ Նրանք ապրում են 1-ից 2,4 տարի։ Տեսակի պոպուլյացիայի թիվն էականորեն նվազում է, որը կապված է Եվրոպայից ներգաղթածների պատճառով բնակության տեղը կորցնելու հետ։ Մերձափնյա գոտու զարգացումը կարող է հանգեցնել տեղական որոշ անկման։ Տեսակը հանդիպում է մի քանի բնապաշտպանական տարածքներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cindy Felcher: Australian swamp rat im Animal Diversity Web der University of Michigan Museum of Zoology.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ճահճային առնետ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ճահճային առնետ» հոդվածին։