Ավստրալիական որոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավստրալական որորից)
Ավստրալիական որոր
Ավստրալիական որոր
Ավստրալիական որոր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ենթակարգ Lari
Ընտանիք Որորներ (Laridae)
Ենթաընտանիք Larinae
Ցեղ Chroicocephalus
Տեսակ Ավստրալիական որոր (C. novaehollandiae)
Միջազգային անվանում
Chroicocephalus novaehollandiae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ավստրալիական որոր[1] (լատին․՝ Chroicocephalus novaehollandiae) որորների ընտանիքի (Laridae)[2] միջին մեծության թռչուն։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական որորի երկարությունը հասնում է 36-44 սմ։ Թևերի երկարությունը 26,8-31,9 սմ է։ Թևերի բացվածքը 91-95 սմ է։ Այս թռչունի քաշը 265-315 գրամ է։ Արու թռչունները մի փոքր ավելի մեծ են և ծանր, քան էգերը[3]։

Մեծահասակ թռչունների գլուխը, պոչը և մարմնի ստորին մասը սպիտակ են։ Մեջքը և պոչի շուրջը գունատ մոխրագույն են։ Թևերը սև են, մեծ սպիտակ բծերով։ Կտուցը և ոտքերը վառ կարմիր են։ Աչքերը դեղնասպիտակավուն են մուգ կարմիր շրջանակով։

Երիտասարդ թռչունների թևերը թեփուկավոր են, շագանակագույն։ Նրանք շատ նման են սեռապես հասուն թռչուններին։ Կտուց և աչքերը սովորաբար սևից մուգ շագանակագույն գույնի են, իսկ ոտքերը դեռ դեղնաշականակագույն են[3]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական որորը տարածված է Ավստրալիայի, Թասմանիայի և Նոր Կալեդոնիայի ծովափներում, կղզիներում և մեծ լճերում։ Այս թռչունները գաղթում են կարճ տարածություններ։

Այս թռչունների տեսակը՝ պոպուլյացիան գնալով աճում է։ 1990-ական թվականների սկզբին Ավստրալիայում բնադրած 200 գաղութներում տեղավորվել էր 500 000 զույգ թռչուն[3]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական որորը սնվում է ճիճուներով, ձկներով, միջատներով և խեցգետնանմաններով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական որորը բնադրում է գաղութով, միայն երբեմն զույգերը բնադրում են առանձին։ Հաճախ թռչունները հանդիպում են նախորդ տարվա զույգի հետ և օգտագործում են նույն բույնը, որը մեկ տարի առաջ էին օգտագործում։ Բույները սովորաբար կառուցվում են գետնին, բայց կարելի է գտնել նաև թփերի մեջ, գետնից մինչև 2,5 մ բարձրության վրա։ Տեսակը ունակ է բազմանալ ամեն տարի։ Սովորաբար արևմտյան Ավստրալիայում այս թռչունների բազմացման ժամանակը համընկնում է մարտից նոյեմբեր ամիսներին։

Բնում դնում է մեկից հինգ ձու։ Թուխս նստելու շրջանը տևում է 21-27 օր։ Երիտասարդ թռչունները 4 շաբաթ մնում են բնադրված գաղութում։ Այնուհետև ևս երկու շաբաթ ծնող թռչունները նրանց կերակրում են արդեն բնադրած գաղութից դուրս։ 3-ից 4 տարեկան հասակում թռչունները դառնում են սեռականորեն հասուն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի դրությամբ առանձնացվում է 3 ենթատեսակ[2].

Ավելի մեծ ենթատեսակը C. n. fosteri гբնադրում է Ավստրալիայի հյուսիսում, Նոր Կալեդոնիայում և Լուայետում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Harrison, Peter (1988): Seabirds (2nd ed.). Christopher Helm, London. 0-7470-1410-8
  • Pons J.M., Hassanin, A., and Crochet P.A.(2005). Phylogenetic relationships within the Laridae (Charadriiformes: Aves) inferred from mitochondrial markers. Molecular Phylogenetics and Evolution 37(3):686-699

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 91. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. 2,0 2,1 Կաղապար:IOC WBL
  3. 3,0 3,1 3,2 Shirihai, 2002, էջ 226—227

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shirihai H. A Complete Guide to Antarctic Wildlife - The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean. — Degerby: Alula Press, 2002.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական որոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական որոր» հոդվածին։