Ավստրալական հավալուսն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրալական հավալուսն
Ավստրալական հավալուսն
Ավստրալական հավալուսն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Խոլահավանմաններ (Suliformes)
Ընտանիք Sulidae
Ցեղ Morus
Տեսակ Ավստրալական հավալուսն (M. serrator)
Միջազգային անվանում
Morus serrator
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալական հավալուսն[1] (լատ.՝ Morus serrator), ծովային թռչուն հավալուսների ընտանիքից: Արտաքուստ հիշեցնում է հյուսիսային և կապսկյան հավալուսներին: Հավալուսների ընտանիքից Ավստրալական հավալուսնը ամենահարավային մասում բույն դնող տեսակն է: Չնայած իր անվանը` ավստրալիական հավալուսնը պատկանում է ավելի շատ Նոր Զելանդիայի, քան թե` Ավստրալիայի ֆաունային: Բույն դրած գաղութների և առանձին տեսակների մեծ քանակություն գտնվում է Նոր Զելանդիայում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական հավալուսնի երկարությունը հասնում է 84-ից 91 սմ: Թևերի երկարությունը 44-ից 48,5 սմ է, թևերի թափահարումը` 170-ից 200 սմ: Հասուն թռչնի քաշը 2-ից 2,8 կգ է[2]:

Սեռահասուն թռչնի մաշկի փետուրները առավելապես սպիտակ են: Գլուխը և պարանոցը դեղին են, թռչնի դեղին երանգը կապված է եղանակից և անհատականությունից: Թևերը, ծայրային և կենտրոնական պոչի փետուրները սև են: Կտուցը կապտա-մոխրագույն է, հիմքում բաժանված է մերկ մաշկով: Աչքերը մոխրագույն են` կապույտ ակնակապիճով: Ոտքերը սև-մոխրագույն են: Երիտասարդ թռչուններն ունեն առավելապես հորատող փետուրներ:

Տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական հավալուսնը երկրորդ ամենահազվադեպ տեսակն է` Աբբոտի խոլահավից հետո: Բույն դնող զույգերի թիվը հասնում է 70000-ից 75000-ի: Բույն դնողների շրջանը գտնվում է 32°12’S և 46°36’S կոորդինատների միջև: Բույն դնողների աշխարհի պոպուլիացիայի 99 %-ը 34° մինչև 40°S գոտում է: Ինչպես և իր երկու հարազատ տեսակները` հյուսիսային և կապսկյան հավալուսներ, ավստրալական հավալուսնը ևս օգտագործում է ծովի ցուրտ, բայց ուտելիքներով հարուստ շրջաններ:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչնաբան Բրայն Նելսոնը առաջարկում է դասակարգել կապսկյան հավալուսնին, ինչպես նաև` ավստրալական օլուշային որպես հյուսիսային հավալուսին ալոպատրիկ գերտեսակներ: Կապսկյան հավալուսնից ավստրալական հավալուսնը տարբերվում է փոքրիկ, չփետրակալած մաշկի մասերով աչքերի շուրջ, ավելի մուգ, ծիածանային թաղանթով և պոչի չորս կենտրոնական փետուրների սև գունավորմամբ: Կապսկյան հավալուսնի հետ հազվադեպ են հիբրիդներ ձևավորում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Josep del Hoyo et al.: Handbook of the Birds of the World, Band 1 (Ostrich to Ducks). Lynx Edicions, 1992, ISBN 84-87334-10-5
  • J. Bryan Nelson: The Atlantic Gannet", Fenix Books LTd, Norfolk 2002, ISBN
  • J. Bryan Nelson: Pelicans, Cormorants and their relatives Oxford University Press, 2005, ISBN 0-19-857727-3
  • Hadoram Shirihai: A Complete Guide to Antarctic Wildlife — The Birds and Marine Mammals of the Antarctic Continent and Southern Ocean, Alula Press, Degerby 2002, ISBN 951-98947-0-5