Ավստրալիական ծովառյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավստրալական ծովառյուծից)
Ավստրալիական ծովառյուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Otariidae
Ցեղ Ավստրալիական ծովառյուծներ
Տեսակ Ավստրալիական ծովառյուծ
Լատիներեն անվանում
Neophoca cinerea
Péron, 1816
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180623
NCBI 161930

Ավստրալիական ծովառյուծ (լատին․՝ Neophoca cinerea) կամ սպիտակագլխավոր ծովառյուծ։ Ականջավոր փոկերի ընտանիքի խոշոր ներկայացուցիչ է, որը բնակվում է Ավստրալիայի հարավային և արևմտյան ափին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական ծովառյուծի արուները ունեն 2.5 մ երկարություն և կշռում են մոտ 300 կգ։ Էգերը ավելի փոքր են և նրանց չափսերը միայն 1.8 մ և 100 կգ։ Երկու սեռերն էլ շատ են տարբերվում միմյանցից։ Արուները մուգ շագանակագույն են իսկ, էգերի մորթիները արծաթա-կապտագույն են կամ բաց-շագանակագույն։ Իսկ մարմնի ներքին հատվածը ավելի բաց է, քան վերևինը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ կենդանիների խմբերը հանդիպում են Ավստրալիայի արևմտյան և հարավային ափերին։ Նրանք հաճախ բնակվում են ափամերձ անմարդաբնակ կղզիներում։ Ավստրալիական ծովառյուծները գրեթե չեն թողնում իրենց բնակավայրերը և մնում են իրենց խմբերի մոտակայքում աբգամ ամուսնական շրջանից հետո։ Նրանց ամենամեծ հեռացումը հասնում է 300կմ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենց վարքով ավստրալիական ծովառյուծները չեն տարբերվում ականջավոր փոկերի այլ տեսակներից։ Արուները հասնում են ծովափին էգերի առջև և միմյանց հետ ուժեղ պայքարում մրցակցում են լավագույն տարածքների համար։ Ավստրալիական ծովառյուծները բավականին ագրեսիվ են որը բացի նրանցից կարելի նկատել հարավային ծովառյուծի մոտ։

Ի տարբերություն ավստրալիական ափամերձ փոկերի, ծովառյուծները հազվագյուտ տեսակ են։ Նրանց ընդհանուր քանակը մոտ 12000 տեսակ է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ծովառյուծ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական ծովառյուծ» հոդվածին։