Ավշար կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշար կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էԱվշար
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ավշար կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին, Արարատի շրջանի Ավշար գյուղում (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում)։ 1992 թվականին ջոկատը ներառվել է շրջանում կազմավորված մոտոհրաձգային գումարտակի մեջ։ 1989-1994 թվականներին առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի (Քյարքի), Վայքի (Բարձրունի), Գորիսի (Կոռնիձոր) և Արցախի Հանրապետության Ասկերանի (Փարուխ, Փրջամալ, Աղբուլաղ, Դահրազ), Մարտակերտի (Թալիշ), Լաչինի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Քյարքի գյուղը վերանվանվել է Տիգրանաշեն գյուղի ազատագրական մարտերում զոհված «Ա» ջոկատի ազատամարտիկ Տիգրան Մելիքյանի անունով։ Հրամանատար՝ Կ․ Գարեգինյան։ Ջոկատից զոհվել է 6 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։