Ավշարյան համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշարյան համալիր
Տեսակթանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՇումեն
Մասն էShumen History museum?
Հիմնադրվել էմարտի 31, 2017
Քարտեզ
Քարտեզ

Ավշարյան համալիր, Բուլղարիայի Շումեն քաղաքի ազգագրական թանգարանի մի մասն է։ Գտնվում է Շումենի Ստարա Պլանինա 2 հասցեում։ Շինությունը տեղական նշանակության մշակութային հուշարձան է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին Շումենի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել շենք տրամադրել ազգագրական թանգարանի վարչությանը։ 2017 թվականի մարտի 31-ին ն համալիրը պաշտոնապես բացվել է այցելուների համար[2]։ 2018 թվականին բուլղարիայի թանգարանների միավորումը թանգարանը հայտարարել է 2017 թվականի թանգարան[3]։

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել էր Շումենի հայկական թաղամասում, երկու փողոցների խաչմերուկում և պատկանել էր գորգերի արտադրող և վաճառական Հովհաննես Ավշարյանին[4]։ Շինությունը եռահարկ է, ընդարձակ բակով։ Կառուցապատված է մոտ 100 մ²։ Սենյակները այնպես են կառուցված, որ նրանց ետևի պատը ամբողջովին պատված է փայտյա պահարաններով, որոնց համակցված է անկյունային դուռը։ Առաստաղները փայտից են։ Շենքը վերականգնվել է 1985 թվականին։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավշարյան համալիրը վերարտադրում է 19-րդ դարի վերջից մինչև 1930-ական թվականների Շումենի հարուստ տան մթնոլորտը։ Ցուցադրանմուշները վերաբերում են ազգագրությանը և նոր պատմությանը։ Ննջասենյակի կահույքը պատրաստված է Շումենի գործարանում։ Լուսամփոփները նախատեսված են եղել գազի համար, էլեկտրաֆիկացիայից հետո հարմարեցվել են էլեկտրական հոսանքով աշխատելու համար։ Յուրահատուկ է աշխատանքային սեղան-բուֆետը ճաշասենյակում, որին ներկառուցված է սկուտեղ՝ ճաշ մատուցելու համար։ Ցուցահանդեսը կազմակերպված է հինգ սենյակներում։ Շինության առաջին հարկում հյուրասենյակն ու ճաշասենյակն են, երկրորդ հարկում՝ ննջարանը, աշխատանքային սենյակն ու Հովհաննես Ավշարյանի գոբելեններով զարդարված առանձնասենյակը; Շինությանը կից կրպակներ կան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Комплекс „Авшарян"». museum-shumen.eu.
  2. «Отвориха за посетители къща „Авшарян", първата експозиция е „Градски бит"». shum.bg. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «Музей на годината». shmoko.bg. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Даниела Стоянова. «Отвориха нов музей в Шумен». kmeta.bg. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին.