Ավլոս Կոռնելիոս Ցելսոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 25 անհայտ |
Մահացել է | մոտ 50 անհայտ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բժիշկ և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] |
![]() |
Ավլոս Կոռնելիոս Ցելսոս (լատ.՝ Aulus Cornelius Celsus, մ. թ. ա. 25, անհայտ - մոտ 50, անհայտ), հռոմեացի փիլիսոփա և բժիշկ։ Գրել է շուրջ 20 գիրք (լատ.՝ «Artes») փիլիսոփայության և գիտության տարբեր ասպարեզներից (ճարտասանություն, իրավունք, գյուղատնտեսություն, ռազմական գործ և բժշկություն)։ Այդ աշխատությունից մեզ է հասել միայն բժշկությանը վերաբերող հատվածը (8 գիրք, լատ.՝ «De medicina»)։
De Medicina-ն հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որը, դեռևս Հիպոկրատեսի և Ասկլեպիադեսի ժամանակներից եկող ավանդույթի համաձայն, բաղկացած է երեք մասից՝ սննդակարգ (դիետա), դեղաբանություն և վիրաբուժություն[2]։ Աշխատությունը կազմված է ութ գրքից՚
- 1-ին գիրք - – Բժշկագիտության պատմություն (ներառում է պատմություններ ութսուն բժշկագետների մասին, որոնցից ոմանք հայտնի են դարձել լոկ այս գրքի շնորհիվ[3])
- 2-րդ գիրք - – Ընդհանուր ախտաբանություն
- 3-րդ գիրք – Յուրահատուկ հիվանդություններ
- 4-րդ գիրք – Մարմնի մասերը
- 5-րդ և 6-րդ գրքեր – Դեղաբանություն
- 7-րդ գիրք – Վիրաբուժություն
- 8-րդ գիրք – Վնասվածքաբանություն
Ժամանակակիցները Ցելսոսին անվանել են «բժշկագիտության Ցիցերոն» (նրա հստակ, հասկանալի խոսքը նկատի առնելով), «հռոմեական Հիպոկրատ»։
De Medicina-ն առաջին անգամ տպագրվել է 1478 թվականին և երկար տարիներ եղել է բժշկագիտական գլխավոր ձեռնարկը Եվրոպայում։
Ցելսոսի աֆորիզմներից[4][խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգործությունը թուլացնում է մարմինը, աշխատանքը՝ ամրապնդում. առաջինը հանգեցնում է վաղաժամ ծերության, երկրորդը երկարաձգում է երիտասարդությունը։
- Ստամոքսը չափից դուրս լցնելը վնասակար է առողջության համար։
- Հանգստությունը լավագույն դեղամիջոցն է։
- Հիվանդությունը ոչ թե գեղեցիկ խոսքերով են բուժում, այլ՝ դեղերով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Mirabile: Digital Archives for Medieval Culture (իտալ.) — SISMEL – Edizioni del Galluzzo.
- ↑ «On Medicine - De medicina»։ World Digital Library։ Վերցված է 2014-03-01
- ↑ Magill Frank Northen, Aves Alison (1998)։ Dictionary of World Biography։ Taylor & Francis։ ISBN 9781579580407։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25
- ↑ Celsus, De Medicina
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ավլոս Կոռնելիոս Ցելսոս Վիքիպահեստում |
---|
- De Medicina at LacusCurtius (Latin original and English translation)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Цельз, Авл Корнелий»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|