Jump to content

Ավիացիոն գնդացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնաթիռի վրա տեղադրված գնդացիր
Լյուիսի գնդացիրը S.E.5 կործանիչի վրա
ՅակԲ-12,7 գնդացիրը Մի-24 ուղղաթիռի վրա Բուլղարիայի ազգային պատմական թանգարանում

Ավիացիոն գնդացիր (ավիագնդացիր)՝ գնդացրի տեսակ, որը տեղադրվում է թռչող սարքերի վրա (մարտական ինքնաթիռ, ուղղաթիռ, ավտոժիր և այլն):

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիացիոն գնդացիրները լինում են մի քանի տեսակի՝ տուրելային, սինքրոն, թևավոր և այլն[1]:

  • Տուրելային՝ տուրելային համակարգում տեղադրվող,
  • թևավոր՝ ինքնաթիռի թևերի վրա տեղադրվող,
  • պոչային՝ ինքնաթիռի պոչային հատվածում տեղադրվող,
  • սինքրոն՝ ինքնաթիռի ֆյուզելաժի վրա տեղադրվող, որը կրակում է սինքրոնիզատորի օգնությամբ:

Պատմականորեն ավիացիայի առաջին սպառազինությունն, որը կիրառվել է մարտական պայմաններում, եղել են պտտագլորները (ռևոլվեր), ատրճանակները (օդաչուների և օդաչու-դիտորդների անձնական զենքը), ավելի ուշ՝ արագաձիգ թնդանոթները («Իլյա Մուրոմեց»), գնդացիրները, ֆլեշետտաները, ռումբերը: Այսպես, Իմպերիալիստական պատերազմի ժամանակ ռմբակոծումների համար կիրառվում էին դիրիժաբլները և աէրոպլանները:
1913 թվականին գերմանացի ինժեներ Ֆ. Շնեյդերի կողմից արտոնագրվել է գնդացրային սինքրոնիզատորի առաջին սխեման աշխարհում՝ սարք, որը հնարավորություն էր տալիս տեղադրել գնդացիրն ինքնաթիռի պտուտակի ետևում և կրակ բացել պտտվող պտուտակի միջով՝ առանց այն վնասելու ռիսկի։
Ռուսական կայսրությունում ռուսական առաջին կործանիչն էր Ս-16-ը (1915թ.)՝ զինված սինքրոն առաջ կրակող գնդացիրով և պաշտպանական գնդացիրով, որը կրակում էր հետընթաց[2]։ Որոշ ռուսական ռմբակոծիչներ՝ Ս-22 կամ Իլյա Մուրոմեց, ունեին մինչև ութ պաշտպանական գնդացիրներ և կարող էին իրենց վրա տանել մինչև 500 կիլոգրամ ռումբ։ Ավիացիոն գնդացիրները դարձել են կործանիչների առաջին սպառազինությունը և սկսել կիրառվել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Որպես կանոն դրանք ստեղծվել են գոյություն ունեցող հաստոցավոր գնդացիրների բազայի վրա։
Լայնորեն կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այնուհետև դուրս են եկել կիրառությունից արագաձիգ փոքրատրամաչափ ավտոմատ գնդացիրների ի հայտ գալու պատճառով։ Ավիացիոն գնդացիրները սկսել են կիրառվել բազմափող տարբերակներով (ԳՇԳ, ՅակԲ-12,7, GAU-19) հարվածային ուղղաթիռների վրա, ինչպիսին է Մի-24, այնուամենայնիվ, 1990-ական թվականներին սկսեցին դուրս մղվել թնդանոթային սպառազինության կողմից։
XXI-րդ դարում ավիացիոն գնդացիրները կիրառվում են թեթև դեսանտային ուղղաթիռների վրա հատուկ գոնդոլներում կամ կախովի տարբերակով (Կա-29, OH-58 Kiowa)։

Ստորև ներկայացված են ավիագնդացիրների որոշ մոդելներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пулемёт // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. «Авиационное вооружение». Под редакцией Д. И. Гладкова. М., Воениздат 1987 год, страница 5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիացիոն գնդացիր» հոդվածին։