Ավիավթար Բուրյաթիայում (2019)
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2019 թվականի հունիսի 27-ին |
Ժամանակ | 10:20 (տեղական ժամանակով՝ 02:20) |
Վայր | Nizhneangarsk Airport?, , Ռուսաստան |
Չվերթ | ИК-200 |
Թռիչքի վայր | Ուլան-Ուդե |
Վերջնական կետ | Իրկուտսկ |
Զոհվածներ | 2 |
Վիրավորներ | 19[1] |
Օդանավ | |
Ավիաընկերություն | Angara Airlines? |
Ուղևորներ | 42 |
Անձնակազմ | 5[2] |
Կենդանի մնացած | 45 |
Angara Airlines Flight 200 Վիքիպահեստում |
Ան֊24-ի ավիավթար Նիժնեանգարսկում, 2019 թվականի հունիսի 27-ին Բուրյաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքում տեղի ունեցած ավիավթար[3]։ Ան֊24 ինքնաթիռը իրականացնում էր չվերթ՝ Ուլան-Ուդե - Նիժնեանգարսկ - Իրկուտսկ ուղղությամբ, սակայն Նիժնեանգարսկում վայրէջք կատարելիս օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, ապա հրդեհվել[4]։ Օդանավում եղել է 47 մարդ, որոնցից 42-ը՝ ուղևոր, 5-ը՝ անձնակազմի անդամներ։ Ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները[5]։
Ավիավթար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «Արիգ Ուս» լրատվական կայքի՝ օդանավն Ուլան-Ուդեից դեպի Նիժնեանգարսկ չվերթը պետք է իրականացներ դեռևս հունիսի 26-ի երեկոյան, սակայն չվերթը հետաձգվել է մառախուղի ու ցածր տեսանելիության պատճառով[6]։
2019 թվականի հունիսի 27-ի առավոտյան իրականացվել է նախորդ օրը նախատեսված չվերթը և մոտավորապես ժամը 10:20 ՌԴ Նիժնեանգարսկի օդանավակայանում ուղևորատար Ան֊24 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն[7]՝ երկու օդաչուները մահացել են, ևս 19 հոգի հոսպիտալացվել է։ Նշվում է, որ ինքնաթիռում 42 ուղևոր է եղել, նրանցից մեկը՝ երեխա։
Ավիավթարից հետո՝ Բուրյաթիայի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը հաղորդել է, որ «Անգարա» ավիաընկերությանը պատկանող Ան֊24 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նիժնեանգարսկի օդանավակայանում։ Ֆիշևի հաղորդմամբ՝ զոհվել են երկու օդաչուները, 19 ուղևոր հոսպիտալացվել է։ Փրկվել է 45 հոգի։ Վայրէջքի պահին օդանավը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ապա բախվել է մաքրման սարքավորումների շինությանը, ինչի արդյունքում ինքնաթիռում հրդեհ է բռնկվել[8]։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնաթիռի անձանակազմը, նկատելով շարժիչներից մեկի խափանումը, որոշում է կայացրել վերադառնալ Նիժնեանգարսկի օդանավակայան[9]։ Ավիավթարից ժամեր անց ուղևորներից մեկը համացանցում մի տեսանյութ է հրապարակել[10][11]. նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է օդանավն իջնում, մտնում թռիչքուղի, դուրս գալիս դրա սահմաններից և բախվում շինությանը։
Օդանավ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիավթարի է ենթարկվել Antonov An-24RV ինքնաթիռը՝ գրանցված RA-47366 համարի ներքո, սերիական համարը՝ 77310804: Այն առաջին անգամ օդ է բարձրացել 1977[12]:
Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անգարա» ավիաընկերությունից հաղորդեցին, որ Բուրյաթիայի ավիավթարի ժամանակ զոհվել են անձնակազմի եկու անդամները. նրանցից մեկը օդանավի հրամանատարն է եղել, ով փորձառու օդաչու էր և իր մասնագիտական գործունեության ընթացքում ուներ ընդհանուր առմամբ 15,7 հազար թռիչքային ժամ և 34 տարվա աշխատանքային փորձ, իսկ անձնակազմի մյուս անդամը՝ Բորդանովն ուներ ընդհանուր առմամբ 13,7 հազար թռիչքային ժամ և 35 տարվա աշխատանքային փորձ[13]։
Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) սկսել է ավիավթարի հետաքննություն[14]։ բացի այդ, նաև քրեական գործ է հարուցվել, և հետաքննություն է սկսվել[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բուրյաթիայում տեղի ունեցած ավիավթարից հետո՝ հիվանդանոց են տեղափոխել 19 ուղևորների
- ↑ Ավիավթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 47 մարդ, որոնցից 5-ը՝ անձնակազմից, և 1 երեխա
- ↑ 2019 թվականի հունիսի 27-ին Բուրյաթիայի Հանրապետությունում ավիավթարի է ենթարկվել Ան֊24 ուղևորատար օդանավը
- ↑ «Հունիսի 27-ի առավոտյան Բուրյաթիայում Ան-24 ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով տուժել Է 22 մարդ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Բուրյաթիայում վայրէջք կատարող ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի երկու օդաչուները
- ↑ Ավիավթար Բուրյաթիայի Հանրապետությունում. այս չվերթը նախորդ օրը հետաձգվել էր մառախուղի պատճառով
- ↑ Հունիսի 27-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
- ↑ Հրդեհված օդանավում եղել է չորս տասնյակից ավելի մարդ. անձնակազմի երկու անդամները զոհվել են
- ↑ Բուրյաթիայում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ 2 օդաչու զոհվել է
- ↑ Ավիավթար Բուրյաթիայում. առաջին տեսանյութը դեպքի վայրից
- ↑ Ան֊24-ի ուղևորը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքի պահը
- ↑ Antonov An-24 օդանավ
- ↑ Բուրյաթիայի ավաիվթարի արդյունքում զոհվել են օդանավի անձնակազմի երկու անդամները
- ↑ 2019 թվականի հունիսի 27-ի առավոտյան տեղի ունեցած ավիավթարի մանրամասները
- ↑ «2 Killed, 7 Injured as Russian Plane Makes Emergency Landing in Siberia». Moscow Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.