Ավիավթար Ամստերդամի մոտ (2009)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չվերթ 1951 Turkish Airlines
PKIERZKOWSKI 080831 TCJGE KBP.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ավիապատահար
Թվական 2009 թվականի փետրվարի 25-ին
Ժամանակ 10:31 CET (09:31 UTC)
Պատճառ Անձնակազմի սխալ
Վայր , , Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Չվերթ TK 1951
Թռիչքի վայր Թուրքիա Ստամբուլ
Վերջնական կետ Նիդերլանդներ Ամստերդամ
Զոհվածներ 9
Aviation Safety Network ID 20090225-0
Օդանավ
Մոդել Boeing 737-8F2
Ավիաընկերություն Թուրքիա Turkish Airlines
Կողային համար TC-JGE
Արտադրման թվական 2002 թվականի հունվարի 24-ին (առաջին չվերթ)
Ուղևորներ 128
Անձնակազմ 7
Կենդանի մնացած 126
52°22′44.79″ հս․ լ. 4°42′59.34″ ավ. ե. / 52.3791083° հս․. լ. 4.7164833° ավ. ե. / 52.3791083; 4.7164833Կոորդինատներ: 52°22′44.79″ հս․ լ. 4°42′59.34″ ավ. ե. / 52.3791083° հս․. լ. 4.7164833° ավ. ե. / 52.3791083; 4.7164833
Turkish Airlines Flight 1951 Վիքիպահեստում

Ավիավթար Ամստերդամի մոտ, ավիավթար, որը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 25-ին։ Boeing 737-8F2 ինքնաթիռը, որը պատկանում էր Turkish Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ TK 1951[1], Ստամբուլից դեպի Ամստերդամ։ Ինքնաթիռը վայրէջքի պահին վթարի է ենթարկվում Սխիպխոլ օդանավակայանում[2]։ Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ, 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամները։ Վթարի հետևանքով զոհվում են 9 հոգի, իսկ 86 հոգին փրկվում են։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 737-8F2 ինքնաթիռը (գրանցման համարը TC-JGE) արտադրվել է 2002 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հունվարի 24-ին։ Մոդել 8F2 եղել է նոր կոնֆիգուրացիա՝ Boeing 737-800։ Նույն թվականի մարտի 27-ին ինքնաթիռը հանձնվում է Turkish Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ունի երկու շարժիչ՝ CFM International 56-7B26 արտադրության։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 55- ամյա Հասան Տախսին Արիսան (թուրք.՝ Hasan Tahsin Arısan)։ Առավել փորձառու օդաչու Turkish Airlines ավիաընկերությունում[3]։ Աշխատել է ավիաընկերությունում 1996 թվականից։ Օդում անցկացրել է ավելի քան 15000 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 42- ամյա Մուրատ Սեզեր (թուրք.՝ Murat Sezer
  • Ինքնաթիռի երրորդ հրամանատար - 29- ամյա Օլկայ Օզգուր (թուրք.՝ Olcay Özgür

Ինքնաթիռում աշխատում էին չորս սպասուհի։

  • Ֆիգեն Էրեն (թուրք.՝ Figen Eren)
  • Պերիխան Յոզդեն (թուրք.՝ Perihan Özden)
  • Ուլվի Մուրատ Եսկին (թուրք.՝ Ulvi Murat Eskin)
  • Յասմին Վուրալ (թուրք.՝ Yasemin Vural)

Ինքնաթիռում գտնվում էր 135 մարդ - 128 ուղևոր և 7 անձնակազմի անդամներ[3][4][5].

Քաղաքացիություն Ուղևորների քանակը Անձնակազմի անդամները Ընդհանուր
Նիդերլանդներ Նիդեռլանդներ 53 0 53
Թուրքիա Թուրքիա 51 7 58
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 7 0 7
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 3 0 3
Գերմանիա Գերմանիա 1 0 1
Բուլղարիա Բուլղարիա 1 0 1
Իտալիա Իտալիա 1 0 1
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1 0 1
Անհայտ 10 0 10
Ընդամենը 128 7 135

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնակազմը փորձել է վայրէջք իրականացնել 18R/36L թռիչքուղու վրա, բայց ինքնաթիտը կորցրել է բարձրությունը, և ընկել է ներքև[6]։

Վթարից հետո, ինքնաթիռը բաժանվեց 3 մասի։ Շարժիչները նույնպես բաժանվել են մասերի, և ինքնաթիռից գտնվել են 100 մետր հեռավորության վրա։ Բարեբախտաբար ինքնաթիռը վթարից հետո է սկսել բռնկվել կրակով։

Այսպոսով, հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել անձնակազմի սխալի պատճառով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]