Ավիահորիզոն
Արտաքին տեսք
Ավիահորիզոն, ավիացիոն սարք, որը չափում է ինքնաթիռի լայնական ու երկայնական թեքումները և ցույց տալիս նրա դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։
Հիմնական մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիահորիզոնի հիմնական մասերն են գիրոսկոպը և ճշտման ճոճանակային համակարգը, որը ինքնաթիռի բոլոր մանևրների ժամանակ տարածության մեջ անփոփոխ է պահում գիրոսկոպի սռնու ուղղաձիգ դիրքը։
Դիտելով սարքի ցուցնակի վրա պատկերված ինքնաթիռի ուրվագծի դիրքը արհեստական հորիզոնի սլաքի համեմատ՝ օդաչուն որոշում է ինքնաթիռի դիրքը իրական հորիզոնի նկատմամբ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիահորիզոնը կիրառվում է այնպիսի թռիչքների ժամանակ, երբ կողմնորոշիչը չի երևում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fabeck, Wolf von: Kreiselgeräte. Vogel Verlag Würzburg 1980, ISBN 3-8023-0612-0
- Bachmann, P.: Flugzeug-Instrumente. Motorbuch Verlag, Stuttgart 1992
- Dogan, Peter: Instrument Flight Training Manual. 1999, ISBN 0-916413-12-8
- Jeppesen Sanderson: Privat Pilot Manual. 2001, ISBN 0-88487-238-6
- Kühr, Wolfgang: Der Privatflugzeugführer. Technik II, Band 3 1981, ISBN 3-921270-09-X
- Machados, Rod: Instrument Pilot´s Survival Manual. 1998, ISBN 0-9631229-0-8
- US Department of Transportation, Federal Aviation Administration: Instrument Flying Handbook. AC61-27C, 1999
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավիահորիզոններ և հիդրոսկոպիկ համակարգեր Արխիվացված 2012-06-17 Wayback Machine
- Ավիացիոն սարքեր Արխիվացված 2010-07-04 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 617)։ |