Ավթանդիլ Ճրիկիշվիլի
| Ավթանդիլ Ճրիկիշվիլի | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Ամբողջական անուն՝ |
վրաց.՝ ავთანდილ ჭრიკიშვილი
|
| Ազգություն | վրացի |
| Մասնագիտացում | ձյուդոիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1991 (35 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Հասակ՝ | 1,82 մետր |
| Քաշ | 80 կգ[1] |
Ավթանդիլ Ճրիկիշվիլի (վրաց.՝ ავთანდილ ჭრიკიშვილი , մարտի 18, 1991[2], Նորիո (Գարդաբանի շրջան), Գարդաբանի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ձյուդոիստ, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ու Եվրոպայի խաղերի չեմպիոն։ 2014 թվականին Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարության կողմից ճանաչվել է «2014 թվականի վրացի լավագույն մարզիկ»[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավթանդիլ Ճրիկիշվիլին ծնվել է 1991 թվականի մարտի 18-ին Նորիո գյուղում (ներկայում՝ Քվեմո Քարթլի երկրամասի Գարդաբանի մունիցիպալիտետում)։ 2011 թվականին Եվրոպայի առաջնությունում թիմի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր։ 2012 թվականին Եվրոպայի թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ Ամառային Օլիմպիական խաղերի երրորդ փուլում վնասվածքի պատճառով պարտություն է կրել ամերիկացի Թրավիս Սթիվենսից[4] և զբաղեցրել 9-րդ տեղը։ 2013 թվականին Եվրոպայի անհատական ու թիմային առաջնություններում դարձել է ոսկե մեդալակիր, աշխարհի անհատական առաջնությունում արժանացել է արծաթե, իսկ թիմային առաջնությունում՝ ոսկե մեդալի։ 2014 թվականին Եվրոպայի և՛ անհատական, և՛ թիմային առաջնություններում, ինչպես նաև աշխարհի անհատական առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ աշխարհի թիմային առաջնությունում՝ բրոնզե մեդալի։ 2015 թվականին դարձել է Եվրոպայի խաղերի չեմպիոն։
2016 թվականին Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ անձնական առաջնությունում և դարձել չեմպիոն Վրաստանի թիմի կազմում:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Avtandili Tchrikishvili named as best sportsman 2014». Agenda.ge. 2014 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Avtandili Tchrikishvili». London 2012. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավթանդիլ Ճրիկիշվիլի Արխիվացված 2012-12-13 Wayback Machine - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Georgian Official website
- Ավթանդիլ Ճրիկիշվիլի