Ավթանդիլ Կապանաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավթանդիլ Կապանաձե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 30, 1962(1962-12-30) (61 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1962(1962-12-01) (61 տարեկան)
Ծննդավայր Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ, Թբիլիսի
Հասակ 171
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
?—1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Թբիլիսի) ? (?)
1984—1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Թբիլիսի) 80 (15)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գուրիա 2 (0)
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո (Քութայիս) 9 (0)
1988—1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ 65 (27)
1990—1993 Վրաստան Գորդա 119 (39)
1993—1995 Ուկրաինա Տեմպ 76 (6)
1995—2001 Ուկրաինա Նիվա 134 (54)
2001—2004 Ռուսաստան Լոկոմոտիվ 49 (3)
1984—2004 Վերջնական 534 (144)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ավթանդիլ Կապանաձե (վրաց.՝ ავთანდილ დავითის ძე კაპანაძე; դեկտեմբերի 30, 1962(1962-12-30) կամ դեկտեմբերի 1, 1962(1962-12-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ։ Խաղում է հարձակվողի դիրքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավթանդիլը ֆուտբոլով զբաղվել է դեռևս պատանի տարիքից։ Կարիերան սկսել է Թբիլիսիի ֆուտբոլային մի փոքրիկ դպրոցում, իսկ հետո սկիզբ է դրել իր պրոֆեսիոնալ կարիերային՝ խաղալով ԽՍՀՄ-ի բարձրագույն լիգայում։ 1987 թվականին, «Գուրիա» ակումբում ֆուտբոլիստը կարողացել է անցկացնել ընդամենը 2 խաղ։ Այդ ժամանակ թիմը հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի բարձրագույն լիգայում։ Այդ մրցաշրջանում Ավթանդիլը տեղափոխվեց «Տորպեդո» ակումբ, որտեղ կարողացավ անցկացնել 9 խաղ։ Հետո՝ 1988 թվականից մինչև 1993 թվականը, ֆուտբոլիստը հանդես եկավ «Մետալուրգ» ակումբում, հետո տեղափոխվեց «Գորդա»։

1993 թվականին Ավթանդիլը տեղափոխվեց ուկրաինական «Տեմպ» ակումբ, որի տնօրենը այդ ժամանակ վրացի բիզնեսմեն Ջումբեր Նիշնանիձեն էր։ Թիմը հանդես էր գալիս ուկրաինական բարձրագույն լիգայում։ Նոր ակումբում նա հանդես էր գալիս ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ նրա եղբայրը՝ Տարիելը, աջ կիսապաշտպանի։ Առաջին մրցաշրջանին թիմը զբաղեցրեց 9-րդ տեղը, սակայն հաջորդ մրցաշրջանում ֆինանսական խնդիրների պատճառով կարողացան զբաղեցնել 17-րդ տեղը, որը խանգարեց թիմին շարունակել պայքարը բարձրագույն լիգայում։

1995/96 մրցաշրջանի առաջին կեսը Ավթանդիլը անցկացրեց Առաջին Լիգայում, հետո տեղափոխվեց Բարձրագույն լիգա՝ «Նիվա» ակումբ։ Այնտեղ նա հանդես էր գալիս հարձակվողի դիրքում, իսկ արդեն 2001 թվականից հանդիսանում թիմի «լիդեր»։ Նաև Ավթանդիլը առաջնության ամենամեծ հարձակվողն էր։ Ուկրաինայում ֆուտբոլիստը անցկացրել է 210 խաղ՝ դառնալով 60 գոլի հեղինակ (Բարձրագույն լիգա` 189 խաղ և 57 գոլ, Առաջին լիգա՝ 21 խաղ և 3 գոլ)։

2001 թվականին, 38 տարեկան հասակում Ավթանդիլը տեղափոխվեց ռուսական «Լոկոմոտիվ» ակումբ՝ հանդես գալով Բարձրագույն առաջնությունում։ 2004 թվականին ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Լիգա Առաջնություն
Խաղեր Գոլեր
1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ (Թբիլիսի) Երկրորդ Լիգա 27 5
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի Երկրորդ Լիգա 29 4
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի Երկրորդ Լիգա 24 6
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Գուրիա Երկրորդ Լիգա 2 0
1987 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Տորպեդո Առաջին Լիգա 9 0
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ Երկրորդ Լիգա 24 12
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ (Ռուստավի) Երկրորդ Լիգա 41 15
1990 Վրաստան Գորդա (Ռուստավի) Վրաստանի առաջնություն 32 8
1991 Վրաստան Գորդա (Ռուստավի) Վրաստանի առաջնություն 19 6
1991/92 Վրաստան Գորդա (Ռուստավի) Վրաստանի առաջնություն 36 12
1992/93 Վրաստան Գորդա (Ռուստավի) Վրաստանի առաջնություն 32 13
1993/94 Ուկրաինա Տեմպ Բարձրագույն լիգա 29 0
1994/95 Ուկրաինա Տեմպ Բարձրագույն լիգա 26 3
1995/96 Ուկրաինա Տեմպ Առաջին Լիգա 21 3
1995/96 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 13 5
1996/97 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 28 8
1997/98 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 28 15
1998/99 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 28 9
1999/00 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 22 12
2000/01 Ուկրաինա Նիվա Բարձրագույն լիգա 15 5
2001 Ռուսաստան Լոկոմոտիվ Առաջին դիվիզիոն 12 0
2003 Ռուսաստան Լոկոմոտիվ Առաջին դիվիզիոն 14 2
2004 Ռուսաստան Լոկոմոտիվ Առաջին դիվիզիոն 23 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990, 1991/92 թվականների Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավթանդիլը ունի զույգ եղբայր Տարիել Կապանաձե անունով։ Նա նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է եղբոր հետ միասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]