Jump to content

Ավետում (նկար, Ֆիլիպինո Լիպպի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետում
տեսակգեղանկար
նկարիչՖիլիպինո Լիպպի
տարի1490[1]
բարձրություն35 սանտիմետր[1]
լայնություն50,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻտալիա[1]
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա[1] և փայտե տախտակ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
հիմնական թեմաԱվետում
Ծանոթագրություններ

«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ֆիլիպինո Լիպպիի կտավը` Պետական Էրմիտաժի հավաքածուից։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի կենտրոնում պատկերված է Մարիամ Աստվածածինը, ով նստած է գրքերով լցված սեղանի կողքի կարմիր բազկաթոռին։ Նրա մեջքի ետևում կարմիր վարագույր է։ Նրանից ձախ ծնկի իջած Գաբրիել հրեշտակապետն է։ Վերևի ձախ անկյունից դեպի Մարիամն է թռչում աղավնի, որը մարմնավորում է Սուրբ Հոգուն։ Կտավը պատկերում է Ավետարանի կարևորագույն դրվագը. Գաբրիել հրեշտակապետի հայտնությունը Կույս Մարիամի առջև` այն լուրով, որ նա ծննդաբերելու է Հիսուսին։

Կտավի վաղ պատմությունը հայտնի չէ։ 19-րդ դարում այն պատկանել է Պուչչինիին Պիստոյում, այնուհետև այն հայտնվել է Ստրոգանովներ կոմսերի հավաքածուում, պահվել է Սանկտ Պետերբուրգի Ստրոգանովյան պալատում[2]

Առաջին անգամ նկարը նկարագրվել է 1870 թվականին, Դ. Ա. Կրոուի և Դ. Բ. Կավալկազելլեի գրականություններում, նրանք Ֆիլիպինո Լիպպիին անմիջապես անվանել են որպես հնարավոր հեղինակ[3]։ Սակայն Լ. Վենտուրին նկարի հեղինակ էր համարում Ռաֆֆաելինո դել Գարբոյին։ Հետազոտողների մեծամասնությունը համարում է, որ նկարը պատկանում է նկարչի 1490-ականների ավելի ուշ աշխատանքներին։ Վ. Լազարևն ասել է, որ նկարը նկարվել է 1496-1500 թվականներին[4]։ Էրմիտաժում նկարը թվագրում են որպես 1490-ականների կեսերին նկարված[5]։

Այն բանի համար, որ նկարն ունի երկարաձգված ձևաչափ, վարկած կար, որ այն կարող էր խորանային բազմածավալ պատկերի որևէ մասը, օրինակ` ծայրը լինել։ Բայց Վ. Լազարևը համաձայն չէր այդ վարկածի հետ և համարում էր նկարը առանձին ստեղծագործություն[4]։

Ռուս արվեստաբան Տ. Կուստոդիևան, վերլուծելով նկարը, նշել է.

Ֆիլիպինոյի գործին բնորոշ առանձնահատկությունները դրսևորվում են նաև նրա մեկ այլ «Հայտնություն» նկարում։ Ինտերիերի որոշակիությունը Ֆիլիպինյի մոր բնականորեն համադրվում է գծային հեռանկարի մշակման հետ, որը մնում է 15-րդ դարի արվեստի կենտրոնական խնդիրներից մեկը։ Տարածքի իրական տպավորությունը ուժեղացնում է լուսավորությունը։ Կատարյալորեն համապատասխանում են ստվերավորված պատի և ձգված դռան ջամբի հարաբերակցությունը, որի միջոցով արևի լույսը ընկնում է դեպի սենյակ։ Միևնույն ժամանակ, օգտագործելով հին նկարչության տեխնիկան, նկարիչը պահպանում է ավանդական ոսկե ճառագայթները, որոնց պայծառության մեջ աղավնին թռչում է դեպի Մադոննան[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вентури Л. Очерк итальянского искусства в Петербурге // Старые годы. — 1912.
  • Кустодиева Т. К. Государственный Эрмитаж. Итальянская живопись XIII—XVI веков: Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2011. — 448 с. — ISBN 978-5-93572-397-2
  • Кустодиева Т. К. Итальянское искусство эпохи Возрождения XIII—XVI веков. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1985. — 184 с.
  • Crowe J. A., Cavalcaselle G. В. Geschichte der italienischen Malerei = de. — Leipzig, 1870. — Bd. 3.
  • Lazareff V. Una pittura di Filippino Lippi a Leningrado(իտալ.) // L’Arte. — 1928. — Vol. 31.