Ավետիք Միրիջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիք Միրիջանյան
Ծնվել էմարտի 11, 1935(1935-03-11)
ԾննդավայրԿողբ, Նոյեմբերյանի շրջան
Մահացել էհունիսի 23, 1994(1994-06-23) (59 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Պարգևներ

Ավետիք Արտաշեսի Միրիջանյան (մարտի 11, 1935(1935-03-11), Կողբ, Նոյեմբերյանի շրջան - հունիսի 23, 1994(1994-06-23), Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Արտաշեսի Միրիջանյանը ծնվել է 1935 թվականին Կողբ գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը[1]։

Աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում՝ 1978-1984 թվականներին որպես ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, իսկ 1984-1994 թվականներին՝ գլխավոր մասնագետ[1]։

Մասնագիտականգործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիք Միրիջանյանի նախագծերով (համահեղինակությամբ) իրականացվել են Հայաստանի մի շարք քաղաքների գլխավոր հատակագծերը, մասնավորապես, Արթիկի (1965, 1984), Մարտունու (1966), Ապարանի (1967), Վայքի (1969, 1989), Չարենցավանի (1971), Մարալիկի (1977), Գյումրու (1987)։ Կառուցապատվել են Մեծամորի կենտրոնական գոտին (1974), ԱԷԿ-ի հանգստի գոտու համալիրը Բուժականում (1974), երկդահլիճ մարզահամալիրը Մեծամորում (1975), Աղվերանի հանգստի գոտու, Նոյեմբերյանի, Չարենցավանի հանգստի շրջանների (1977), Գյումրու «Նարեկ» բնակելի շրջանի (1989), «Կումայրի» պետական պատմաճարտարագիտական արգելոց-թանգարանի վերակառուցման (1990, գիտավերականգնման նախագծի համար Միրիջանյանն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի՝ 1985) մանրամասն հատակագծերը։ Նրա համահեղինակությամբ կազմվել են Մեղրու (1982) և Ախուրյանի (1987) շրջանային հատակագծերը[1]։

1958-1951 թվականներին Ավետիք Միրիջանյանը չափագրել է հայկական ճարտարապետական հուշարձաններ, նախագծել Գնդեվանքի (1959) և Սիսիանի (1960) եկեղեցիների վերականգնումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Այվազյան, Հովհաննես, ed. (2007). Ով ով է. հայեր։ Կենսագրական հանրագիտարան. հատոր 2, Ճաղարյան - Ֆրիկ. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 126–127. ISBN 978-5-89700-030-2.