Ավետիք Մազլումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիք Մազլումով
Ծնվել է 1896 նոյեմբերի 30
Սիմֆերոպոլ
Մահացել է սեպտեմբերի 30, 1972(1972-09-30) (տարիքը 75)
Մոսկվա
Գերեզման Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն կենսաբանություն
Գործունեության ոլորտ Արհեստական ընտրություն և Ագրոտեխնիկա
Ալմա մատեր Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտ
Կոչում ակադեմիկոս
Գիտական աստիճան գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Պարգևներ Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ Լենինյան մրցանակ և ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ավետիք Լուկիանի Մազլումով (նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1896, Սիմֆերոպոլ - սեպտեմբերի 30, 1972, Մոսկվա), խորհրդային կենսաբան, սելեկցիոներ, Վ. Ի. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1949)։ ՌՍՖՍՌ գիտությունների վաստակավոր գործիչ (1966)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ Չեխոսլովակիայի գյուղատնտեսական ակադեմիայի պատվավոր անդամ (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին ավարտել է Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1922 թվականից աշխատել է Ռամոնի (Վորոնեժի մարզ) սելեկցիոն փորձակայանում (1959 թվականից՝ Շաքարի ճակնդեղի և շաքարի համառուսաստանյան ԳՀԻ), 1933-1964 թվականներին՝ շաքարի ճակնդեղի սելեկցիայի և գենետիկայի բաժնի վարիչ, իսկ 1967 թվականից՝ գիտությունների խորհրդատու։ Մազլումովը ինքնուրույն և ուրիշ սելեկցիոներների հետ ստեղծել է շաքարի ճակնդեղի 52 սորտ և հիբրիդ, որոնցից 41-ը շրջանացվել են (1972)։ Լավագույն սորտերն են.Ռո-6, Ռո-65, Ռո-36, Ռ-1537, Ռո-23, Ռ-931 և այլն։ Մազլումովի գիտական աշխատանքները վերաբերում են շաքարի ճակնդեղի կենսաբանության, սերմնաբուծության, սելեկցիայի և ագրոտեխնիկայի հարցերին։ ՌՍՖՍՌ VI գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական (1946, 1952) և լենինյան (1965) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե և գյուղատնտեսական ԺՏՑ ոսկե մեծ մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 133 CC-BY-SA-icon-80x15.png