Ավետիք Հակոբյան
Jump to navigation
Jump to search
Ավետիք Հակոբյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1944 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | սեպտեմբերի 6, 2018 (74 տարեկան) |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ավետիք Հակոբյան (հունվարի 1, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2018[1], հայտնի է նաև «Հավետ» անունով), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1974):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիք Հակոբյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, պրոֆեսոր է։ 1964 թվականից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Միջազգային ցուցահանդեսների է մասնակցել Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Բալթյան երկրներում և այլուր։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, Մոսկվայի պետական թանգարանում, մասնավոր հավաքածուներում[2][3]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ինքնադիմանկար», 1970, 2007
- «Երանություն», 1983
- «Բնանկար», 1989
- «Սարի թաղ», 1994
- «Իրիկնադեմ», 1995
- «Ուշ ամառ», 1997
- «Բաց պատուհաններ», 1997
- «Մինաս…», 1997
- «Երկրաշարժ», 1998
- «Նատյուրմորտ», 2007
- «Սպասում», 2007
- «Բնորդուհի» , 2007
- «Անավարտ երաժշտություն», 2011
- «Միայնակը» (2012
- «Մայրիկ» (2012
- «Վահան Տերյան», 2012
- «Աստղիկ», 2012
- «Կոմպոզիցիա», 2013
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արծաթե մեդալ, 1965
- ԽՍՀՄ նկարիչների միության և մշակույթի նախարարության 1-ին մրցանակ, 1976
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ LLC Helix Consulting։ «Մահացել է գեղանկարիչ Ավետիք Հակոբյանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-09-07
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ավետիք Հակոբյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-01-01
- ↑ «artist»։ karllevoni.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-31-ին։ Վերցված է 2017-01-01