Ավետիք Աբաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Աբաջյան
Ծնվել էօգոստոսի 29, 1952(1952-08-29) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություննկարիչ
 Avetik Վիքիպահեստում

Ավետիք Սերգեյի Աբաջյան (օգոստոսի 29, 1952(1952-08-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ և գծանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը բժիշկ է, հայրը՝ ռազմական ծառայող[1], այդ պատճառով ընտանիքը հաճախ էր տեղափոխվում։ Մանկությունը անց է կացրել Լենինգրադում, Երևանում և Մոսկվայում։ 9-10-րդ դասարաններում զբաղվել է ծրագրավորմամբ[2], հաճախել է ծրագրավորման խմբակի։ Դպրոցն ավարտելուց հետո 1969 թվականին ընդունվել է Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտը։ Այստեղ սովորելով 6 ամիս՝ Աբաջյանը թողնում է ինստիտուտը։ Որոշ ժամանակ զբաղվել է հոգեբանությամբ։ Հոգեբանության ֆակուլտետի լաբորատորիայում զբաղվել է օրգանների փոխպատվաստմամբ։

Տարվել է նաև արվեստով։ Գեղանկարչության Ակադեմիայի ցուցասրահում Ջակոմո Մանցի գեղանկարչական ցուցահանդեսին այցելելուց հետո սկսում է ինքնուրույն զբաղվել գեղանկարչությամբ[1][3]։

1972 թվականին ծանոթանում է նկարիչ Վլադիմիր Իյլուշենկոյի հետ։ Նրա մոտ սովորում է օֆորտի արվեստը, զուգահեռաբար աշխատելով որպես պահակ, հրշեջ և բեռնակիր։

1980-ական թվականներին սկսում է ցուցահանդեսներ կազմակերպել։

Ավետիք Աբաջյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Էստոնիայի[4] մասնավոր հավաքածուներում։ Մեծ քանակությամբ նկարներ տնօրինում են մոսկովյան պատկերասրահներ «Արտ-սեզոնը» և «Արտ-քարավանը»։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործական կյանքը սկսել է որպես գրաֆիկ (չոր ասեղ, գունավոր օֆորտ)։ Գեղանկարչության մեջ ի սկզբանե օգտագործել է կտավը, բայց 1980-ականներին անցել է է սեփական ստեղծագործական տեխնիկային։ 2000-ական թվականներին ստեղծել է բազմաթիվ պաստելային գործեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1989 — ցուցահանդեսներ գրաֆիկների Քաղկոմում, Մոսկվա
  • 1980 — համամիութենական երիտասարդական ցուցահանդես, Տաշկենդ, Ուզբեկստան[5]
  • 1987 — «Արբատր» խմբի ցուցահանդես, «Մանեժ» կենտրոնական սրահ, Մոսկվա
  • 1988 — «Նշան — Էություն», «Երիտասարդություն» հյուրանոց, Մոսկվա
  • 1989 — Ցուցահանդես, «Ռամա-Արտ» պատկերասրահ, Մոսկվա
  • 1989 — «Interart» արվեստտի տոնավաճառ, Պոզնան, Լեհաստան
  • 1990 — Ցուցահանդես-աճուրդ, «Դրուոյի» պատկերասրահ, Փարիզ
  • 1990 — Երեքի ցուցահանդես (Ավետիք, Իվան Սախնենկո, Սերգեյ Նաումով), Մոսկվա
  • 1991 — Անհատական ցուցահանդես։ «Ռամենկի» ցուցասրահ, Մոսկվա
  • 1991 — Մոսկվայի միջազգային գեղարվեստական տոնավաճառ, «Մանեժ» կենտրոնական ցուցասրահ, Մոսկվա
  • 1992 — Անհատական ցուցահանդես։ «Սոլյանկայի» ցուցասրահ, Մոսկվա
  • 1992 — Անհատական ցուցահանդես։ Տագանկայի թատրոն, Մոսկվա
  • 1993 — Տոնավաճառ, Մարսել, Ֆրանսիա
  • 1993 — Ցուցահանդեսներ Մոսկովյան պատկերասրահում, Մոսկվա
  • 1993 — Տոնավաճառ, Ավինիոն, Ֆրանիսա
  • 1993 — Գրողների միության տուն, Մոսկվա
  • 1994 — Անհատական ցուցահանդես։ «Ջազ-արտ» ակումբ, Մոսկվա
  • 1995 — Անհատական ցուցահանդես։ «Յունեա» պատկերասրահ, Մոսկվա
  • 1995 — Խմբակային ցուցահանդես, «Յունեա» պատկերասրահ, Մոսկվա
  • 1996 — Անհատական ցուցահանդես, «Ռամա-արտ» պատկերասրահ, Մոսկվա
  • 1996 — Անհատական ցուցահանդես, Ռուսաստանի մշակութային ֆոնդի ցուցասրահ, Մոսկվա
  • 1996 — Ռուսաստանի մշակութային ֆոնդի ցուցասրահ, համատեղ Գորդեևի հետ
  • 1996 — Անհատական ցուցահանդես, Լրագրողների միության տուն, Մոսկվա
  • 1996 — Անհատական ցուցահանդես, «Էքսպո-88» պատկերասրահ, Մոսկվա
  • 2002 — Անհատական ցուցադրություն «Մեր ժառանգությունը» ամսագրի խմբագրությունում, Մոսկվա
  • 2002-2003 — Երեք խմբակային ցուցահանդես Նկարիչների միության տանը, Մոսկվա
  • 2005 — «Աշնանային մարաթոն», Նկարիչների միություն, Մոսկվա
  • 2006 — Անհատական ցուցահանդես, «Սոլյանկայի» ցուցասրահ, Մոսկվա
  • 2009-2010 — Խմբակային ցուցահանդեսներ Նկարիչների միության տանը, Մոսկվա
  • 2012 — Խմբակային ցուցահանդես «Զրո» պատկերասրահում, Մոսկվա
  • 2012 — Խմբակային բարեգործական ցուցահանդես «Էքսպո-88» պատկերասրահում, Մոսկվա
  • 2013 — Խմբակային երկու ցուցահանդես Նկարիչների միության տանը, Մոսկվա
  • 2014 — Խմբակային ցուցահանդես «Կունցևո» ցուցասրահում, Մոսկվա
  • 2015 — «Նկարի աշխարհը» ցուցահանդես, Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Фильм "Аветик", 2015 год, режиссёр Борис Сутула
  2. «Ավետիք Աբաջյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 15-ին.
  3. «Журнал «Русское искусство» о персональной выставке Аветика в галерее «Солянка»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  4. «Аветик на сайте Центра Современной Живописи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «АБАДЖЯН Аветик Сергеевич, фото, биография». persona.rin.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]