Ավետիս Սուվալյան
Ծնվել է | ապրիլի 6, 1934 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2006 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1958) |
Մասնագիտություն | բժիշկ և ըմբիշ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1999) |
Ավետիս Գրիգորի Սուվալյան (ապրիլի 6, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006)[1], հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ, ըմբիշ: Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1999): ԽՍՀՄ սպորտի վարպետ (1958): Հունա-հռոմեական ըմբշամարտի ՀԽՍՀ և Մոսկվայի բազմակի չեմպիոն (1954-1966):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիս Սուվալյանը ծնվել է 1934 թվականին Երևանում: 1958 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1966 թվականին՝ Մոսկվայի երկրորդ պետական բժշկական ինստիտուտը: 1966 թվականից աշխատել է Մոսկվայի Ն. Ի. Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտում, 1966 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի Մ. Ֆ. Վլադիմիրսկու անվան մարզային գիտահետազոտական ինստիտուտի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնում[2]: 1989 թվականից Ոսկրամիացման հետևորդներ ընկերակցության անդամ:
Աշխատանքները վերաբերում են կոտրվածքի տեղում ոսկրի արյունատար համակարգի հարմարվողական հնարավորություններին: Փորձարարական եղանակով ապացուցել է ներոսկրային ոսկրամիացման փակ եղանակի առավելությունը: Խողովակավոր ոսկրերի կոտրվածքների, չսերտաճած կոտրվածքների և կեղծ հոդերի բուժման ժամանակ կիրառել է մետաղական հաստ ձողեր: Ստեղծել է նոր կառուցվածքներ և սարքավորումներ՝ ներոսկրային ոսկրամիացումն իրականացնելու համար: Առաջարկել է վերջույթների և գանգուղեղի զուգակցված վնասվածքների դասակարգումը և բուժման եղանակներ: Համահեղինակ է բժշկական «Ռուս-անգլերեն մեծ բառարանի» (2000)[3][4]:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интрамедулярный остеосинтез массивными металлическими штифтами. Мсква, 1988 (համահեղինակ).
- Интрамедулярный остеосинтез: особенности циркуляторных расстройств костей и их компенсация. Васкуляризация костей при переломах и дефектах. Москва, 1993 (համահեղինակ).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Московские могилы. Сувалян А.Г.»։ www.moscow-tombs.ru։ Վերցված է 2017-02-01
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Патенты автора СУВАЛЯН АВЕТИС ГРИГОРЬЕВИЧ»։ www.findpatent.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-01
- ↑ «Устройство для остеосинтеза вертельных переломов»։ www.findpatent.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-01