Ավետիս Մեսումենց
Ավետիս Մեսումենց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1905[1] Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1981[1] (76 տարեկան) Փարիզ, Իլ-դը-Ֆրանս |
Գերեզման | Հայ մտավորականների դամբարան[2] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և խմբավար |
Կրթություն | Լիոնի շրջանային կոնսերվատորիա (1930) |
![]() |
Ավետիս Գևորգի Մեսումենց (հունվարի 6, 1905, Արաբկիր, Արևմտյան Հայաստան - հոկտեմբերի 12, 1981, Փարիզ), հայ կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետիս Մեսումենցը ծնվել է Արաբկիր քաղաքում։ 1930 թվականին ավարտել է Լիոնի կոնսերվատորիան։ 1946 թվականից հաստատվել է Փարիզում, երկար տարիներ ղեկավարել «Սայաթ-Նովա» ազգագրական անսամբլը։ Բազմաթիվ մեներգերի, զուգերգերի, խմբերգերի, կամերային երկերի, բալետի և օպերաների (դրանց թվում՝ «Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի) հեղինակ է։ Նրա չորս՝ «Նաիրյան» ծրագրային սիմֆոնիաները նվիրված են հայ ժողովրդի պատմական անցյալին և վերածննդին։ Բեյրութում շահել է երկու առաջին մրցանակ՝ «Մեսրոպյան լեզու» (Պարույր Սևակի բանաստեղծությամբ) կանտատի, 1965 թվականին՝ «Եղերական համանվագ»-ի համար[3]։ Առանձնապես արժեքավոր են Տարոնի, Արաբկիրի, Եդեսիայի, Չմշկածագի, Շապին Գարահիսարի ժողովրդական երգերի գրառումներն ու դաշնավորումները[4][5]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կտորներ ջութակի համար [Morceaux pour violon], 1976:
- Համանուագային Երաժշտութիւն [Musique symphonique], 1976:
- Նաիրեան հագներգութիւն - Թիւ 4 (partition d'orchestre) [Rhapsodie Naïrienne - Numéro 4 (partition d'orchestre)], 1976:
- Նաիրեան հագներգութիւն - Թիւ 4 (partition de piano) [Rhapsodie Naïrienne - Numéro 4 (partition de piano)], 1976:
- Յիսուն մեներգներ և Հինգ Զուգերգներ [Cinquante pièces pour piano et Cinq duos avec accompagnement au piano], 1973:
- Մեսրոպեան լեզու - Աշխարհական Գանթաթ [La langue mesrobienne - Cantate profane], 1962:
- Սաթէ մանեակի հլիւնները - Դիւթական պարանուագ [Les perles du collier d'ambre - Ballet féérique], 1962:
- Նաիրեան համանուագ - Չորրորդ - Վերածնունդի [Symphonie naïrienne n° 4, dite Renaissance], 1960:
- Երկու աշուն [Deux automnes], 1959:
- Նաիրեան համանուագ - Երրորդ - Դիւցազներգու [Symphonie naïrienne n° 3, dite Héroïque], 1958:
- Նաիրեան համանուագ - Երկրորդ - Եղերական [Symphonie naïrienne n° 2, dite Tragique], 1957:
- Հարսնաճղայ Հաւաքածոյ Հայ Ժող. Երգերու - Չմշածագէն եւ Շրջաններէն, 1955։
- Նաիրեան համանուագ - Առաջին - Հեթանոս [Symphonie naïrienne n° 1, dite Païenne], 1953:
- Աշակերտուհիիս՝ Օրիորդ Շաքէ Պէնկեանին - Սիրոյ չորս եղանակներ [A mon élève, Mlle Chakè Benguian, Les Quatre saisons de l'amour], 1948:
- ՆԱՐՕՏ - Դաշնակի եւ Երգի Մասնագրութիւն, Հաւաքածոյ Հայ ժողովրդական Երգերու եւ Պարերգներու Հին Արաբկիրէն եւ շրջաններէն, 1946։
- Ղարաբաղի Մելիքներ կամ Պըլ-Պուղի - Երգախաղ [Les Princes du Karabagh ou Bel-Boughi, Opérette], 1945:
- Ոսկի հեքիաթ [Conte d'or], 1938:
- Նուռցք - Մշեցիներու հարսանիքը [Mât d'honneur - Les mariés de Mouch], 1937:
- Երեք մեներգ [Trois mélodies], 1929:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեսումենց, Աւետիս Գ.»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-01-06
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «AV Production - Ավետիս Մեսումենց»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-06
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 472)։ ![]() |
|