Ավետիս Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիս Ավետիսյան
Ծնվել էհուլիսի 30, 1988(1988-07-30) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Ավետիս Արմենի Ավետիսյան (հուլիսի 30, 1988(1988-07-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական նախաձեռնող։

Նախնական միջնակարգ ուսումը (1995-2003 թթ.) ստացել է Երևան քաղաքի Գագիկ Ստեփանյանի անվան N135 միջնակարգ դպրոցում։ 2003-2007 թթ. սովորել է Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում, ապա բարձրագույն կրթությունը շարունակել՝ ՏԱՏՀ-ում։ Հիմնադրել և անդամակցել մի շարք հասարակական կազմակերպությունների, հանդես եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ 2013 թ. նոյեմբերի 5-ին մասնակցել է Շանթ Հարությունյանի նախաձեռնած՝ Արժեքների հեղափոխությանը, որի ժամանակ բախում է եղել հեղափոխության մասնակիցների և ոստիկանների միջև։ Մասնակիցները ձերբակալվել են։ 2014 թվականի հոկտեմբերի 17–ին ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատապարտվել է 5 տարվա ազտազրկման։ 2018 թվակականի մարտի 16֊ին ազատվել է կալանքից, ակտիվ մասնակցություն ունեցել թավշյա հեղափոխությանը։ 2020 թվականի սեպտեմբերի 28֊ին մեկնել է ռազմաճակատ, ստացել վիրավորում։

[1]։ 2006-2012 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում։ 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շանթը և ընկերները դատապարտվեցին․ (լուսանկարներ)». hraparak.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  2. «ՄԱՄ, ՆԱՅԻ՝ ՊԱՊԱՅԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ». 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)