Ավետիս Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավետիս Ավագի Բադալյանից)
Ավետիս Բադալյան
Ծնվել էմայիսի 10, 1892(1892-05-10)
Մահացել էմայիսի 15, 1972(1972-05-15) (80 տարեկան)
Մահվան վայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունռազմական գործիչ

Ավետիս Ավագի Բադալյան (հայտնի է նաև Լյազգունց Ավետիս, Ավետիս Ավագի Բադալով անուններով, մայիսի 10, 1892(1892-05-10) - մայիսի 15, 1972(1972-05-15), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմական գործիչ, Զորավար Անդրանիկի զինակից, ֆիդայի, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից[1]։

Ավետիս Բադալյանը ծնվել է երկրագործ Ավագի ընտանիքում, որը բնակվում էր Գարդմանքի Ազատ գյուղում։ Երիտասարդ տարիքից բնակվել է Գանձակ քաղաքում, որի Սուլուկյան թաղամասում (Ազատ գյուղի թուրքական անվանումն է) նրա ծնողներն ունեին տուն։ Ավարտել է Գանձակի հայկական գիմնազիան, որից հետո ուսումը շարունակել է Ծաղկունց մեյդան թաղամասում գտնվող դարբնոցում որպես խառատ։ 1913 թվականին զորակոչվել է Ցարական Ռուսաստանի բանակ։ Զինվորական ծառայությունն անցել է Թիֆլիսում[1]։

1914 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ին զինվորագրվել է Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող Հայկական կամավորական առաջին ստորաբաժանմանը, որի կազմում մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1914-1919 թվականներին մասնակցել է Անդրանիկի մասնակցությամբ տեղի ունեցած կռիվներին։ Հայաստանից Անդրանիկի հեռնալուց հետո վերադարձել է Գանձակ և կրկին աշխատանքի անցել իր նախկին աշխատավայրում[1]։

1930 թվականին, երբ Գանձակում արդեն հաստատվել էր Խորհրդային կարգեր, Ավետիս Բադալյանը «ազգի դավաճանի» մեղադրանքով Գուլագի կողմից ձերբակալվում է և աքսորվում Բաքու քաղաք։ 1934 թվականին նա վերադառնում է տուն։ 1949 թվականին Ավետիսը կրկին ձերբակալվում է դաշնակցական և Զորավար Անդրանիկի նախկին զինվոր լինելու մեղադրանքով։ Նրան աքսորում են Ադրբեջանական ԽՍՀ-ի Նուխի քաղաք։ Ավետիսը տուն է վերադառնում միայն 1954 թվականին՝ Ստալիսի մահից հետո։ Հետագայում նա նույնպես հավատարիմ է մնացել հայ ազատագրական շարժման գաղափարախոսությանը[1]։

Ավետիս Բադալյանը մինչև իր կյանքի վերջ՝ 1972 թվականի մայիսի 15-ը, բնակվել է Կիրավաբադի (Գանձակի) Սուլուկյան թաղամասի Շահումյանի 380 (նախկին Դիկ քուչա 280) հասցեով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сергей Еремянц Гандзакеци, „Гандзак 1880 - 1916”, Ереван 2010 г.(ռուս.)