Ավետարանոցի առաջին մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապարանք
Ավետարանոցի առաջին մելիքական ապարանք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրՄելիք-Բաղի Ա
Հիմնական թվականներ՝18-րդ դար

Ավետարանոց, վերջին շրջանում նաև Չանախչի գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է։ Գյուզի անունը կապվում է Աղվանք-Արցախի թագավորների անվան հետ։ Գյուղը հայտնի է իր պատմական հուշարձաններով։ Ավետարանոցի առաջին մելիքական ապարանքը[1] գտնվում է Արցախի Հանրապետության, Ասկերանի շրջանի համանուն գյուղի հարավային մասում՝ Կուսանաց անապատի մոտ, կիսավեր վիճակում, պահպանվել է մինչև մեր դարի սկզբները։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մ․ Բարխուդարյանցի՝ այն համարվում է «Մէլիք-Բաղու ապարանն», նաև Ե․ Լալայանն է պնդում, որ «Մէլիք-Բաղու ապարանն»-ը բաղկացած է եղել մի քանի ղարադամներից (գլխատներից - Ա․Ղ․), քարից է շինված, և դեռևս կանգուն են։ Ըստ պերճախոս Ստ․ Լիսիցյանի՝ Ավետարանոցը պատկանում է մելիք Բաղիին և կառուցվել է 17-րդ դարում։ Նշվում է նաև, որ երեսուն ղարադամներից պահպանվել են ընդամենը երկուսը, ինչպես նաև երեք ղարադամների մնացորդներ են երևում։ Այսպիսով, ուսումնասիրողները ապարանքը վերագրում են 17-րդ դարին և Մելիք-Բաղի Ա-ին, սակայն որևէ փաստարկով չեն հիմնավորում, այլ ինչպես շատ ուրիշ դեպքերում, հիմնավորում են ավանդաբար փոխանցված տեղեկություններով։ Նույնանուն այս մելիքներից շատ ավելի մեծ ճանաչում է ունեցել 18-րդ դարի սկզբի փոթորկալից դեպքերի մասնակիցներից մեկը՝ Մելիք-Բաղի Բ-ը, որի անունը Բաղի, Բաղէր կամ Բաղըր բարբառային ձևերով բազմիցս հիշվում է 1724-1726 թվականների պաշտոնական թղթերում։ Այս տարիներին Արցախի և Սյունիքի լեռնային ամրություններում, բերդերում, վանքերում, ամրոցներում, մելիքանիստ բերդավաններում, սղնախներում ծավալված հակաթուրքական ազատամարտերի և ազգային անկախության բուռն պայքար էր ընթանում, որի մասին վկայված է հիշյալ բնույթի բազմաթիվ հուշարձաններով։ Հայտնի է, որ այդ մարտերում հռչակված սղնախներից մեկն էլ Վարանդայի սղնախն էր՝ Ավետարանոց կենտրոնով, իսկ սղնախական զինուժի հրամանատարն ըստ 1724 թվականի մի զեկուցագրի՝ Մէլիք Բաղէրն էր[1]։ Նշենք նաև, որ վկայությունները փաստում են, որ ապարանքի կազմում առնվազն 2-3 քարակերտ գլխատներ կան։ Դրանց նկարագիրը Ստ. Լիսիցյանը տալիս է պահպանված գլխատների օրինակով։ Նշում է, որ մելիքական ղարադամները քառակուսի հատակագծով են և դեպի բակ դուրս եկող ցածր դռներով։ Ներսում պատերի խորշերից մեկը լայն խողովակով դուրս է գալիս տանիք։ Ոչ մի սյուն չկա Ավետարանոցում։ Թաղը շինված է ճեղքված քարերից՝ ամուր կրաշաղախով։ Հեղինակը ծանոթագրում է նաև, որ Մելիք Բաղիի դռան քարը հանել ու շարել են դպրոցական պատի մեջ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ Մելիք-Բաղի Բ-ի ապարանքը քարակերտ գլխատներից ու դահլիճներից բաղկացած համակառույց է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.