Ավետարանացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավետարանացույց, արարողության ընթացքում Ավետարանների ընթերցման կարգը սահմանող ուղեցույց ծիսամատյան, որը, Տոնացույցի մաս կազմելով, հաճախ ձեռագրերում հանդիպում է իբրև Ավետարաններին կից առանձին միավոր (Մատենադարան, ձեռագրեր համար 7734, 7534, 3722)։ Ավետարանացույցը Տոնացույցի զարգացման նախնական փուլն մատնանշում է օրվա համար սահմանված Ավետարանի ընթերցումների հերթագայությունն ու բուն ընթերցումը։ Հեղինակի անուն կրող միակ ավետարանացույցը հայտնի է Ներսես Շնորհալու անունով՝ «Շաբաթականք աւետարանք, ըստ խորհրդոյ արարչութեան շարականաց, զոր տէր Ներսես է շինեալ», որն Ավետարանի ընթերցումներ է նշում համաձայն օրերի և զանազան առիթների՝ «Վասն կանանց», «Վասն ննջեցելոց», «Վասն պատերազմի» և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: