Ավետաբեր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավետաբեր (շաբաթաթերթ)ից)

«Ավետաբեր», կրոնական, ուսումնական, ընտանեկան և քաղաքական շաբաթաթերթ (հայերեն և հայատառ, թուրքատառ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան միսիոներների ընկերության հրատարակություն։ Լույս է տեսել 1855–1915 թվականներին Կոստանդնուպոլսում (1855-1865 թվականներին՝ «Ավետաբեր և շտեմարան պիտանի գիտելեաց»)։ Խմբագիրներ՝ Միքայել Մինասյան, Հակոբ Ճեճիզյան, Հովհաննես Գրիգորյան, Սամուել Հարությունյան և ուրիներ (ունեցել է նաև ամերիկացի խմբագիրներ)։ Նպատակն արևմտահայության շրջանում բողոքականություն և ամերիկյան ազդեցությունը տարածելն էր։

Կրոնաբարոյախոսական նյութերից զատ՝ տպագրել է նաև հայագիտական և գեղեղարվոստական գործեր։ 1872–1915 թվականներին լույս են տեսել «Աւետաբեր»-ի «Աւետաբեր տղայոց համար», «Աւետաբեր մանկանց» և «Աւետաբեր չոճուքլար իչյուն» (հայատառ, թուրքատառ) հավելված-հանդեսները։ Լինելով արևմտահայկական աշխարհաբարով առաջին պարբերականներից՝ «Աւետաբեր» նպաստել է նրա զարգացմանը։ Աշխատակցել են Երվանդ Քասունին, Հովհաննես Պուճիգանյանը, Գևորգ Մեսրոպը, Հարություն Մրմրյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։