Ավետաբեր վերելք
Արտաքին տեսք
Ավետաբեր վերելք |
---|
«Ավետաբեր Վերելք» (“Avedaper Verelk”), ամսագիրը լույս է տեսնում 2000 թվականից, Գլենդելում՝ հայերեն և անգլերեն։ ԱՄՆ-ի արևմտյան հատվածի հայ կաթոլիկ համայնքի պաշտոնաթերթ։ Խմբագիր՝ Հայր Ռաֆայել Մինասյան։ Ստեղծվել է Լոս Անջելեսում հրատարակվող «Վերելք» (1982-1999 թվականներ, խմբագիր՝ Հայր Բարսեղ Ֆերհաթյան) և «Ավետաբեր» (1985 թվականից, խմբագիրներ՝ Հայր Մեսրոպ Թոփալյան, Հայր Ռաֆայել Մինասյան) հայ կաթոլիկ պարբերաթերթերի միավորումով։ Բովանդակում է կրոնական, եկեղեցական, ազգային, մշակութային, դաստիարակչական նյութեր։