Ավելորդ մարդիկ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելորդ մարդիկ
ռուս.՝ Лишние люди
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
ՏեսարանՌուսական կայսրություն
Հրատարակվել էհունիսի 23 (հուլիսի 5), 1886

«Ավելորդ մարդիկ» (ռուս.՝ Лишние люди), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի հունիսի 23-ին «Պետերբուրգյան թերթում» № 169, Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Ավելորդ մարդիկ» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1886 թվականի հունիսի 23-ին «Պետերբուրգյան թերթում» № 169՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ, ընդգրկվել է «Անմեղ խոսքեր» ժողովածուի և Ադոլֆ Մարքսի հրատարակության մեջ։

Պատմվածքը գրվել է 19-րդ դարի 80-ական թվականների սկզբի ամառանոցային կյանքի տպավորությունների ներքո «Սոկոլնիկում, Բոգորոդսկում» և «մյուս մերձմոսկովյան ամառանոցային ավաններում»։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն և սերբախորվաթերեն[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ երեկոյան գնացքով և իրերով ամառանոց է գալիս շրջանային դատարանի անդամ Պավել Մատվեևիչ Զայկինը։ Ճանապարհին նրան հանդիպում է մեկ այլ հովեկ շիկակարմիր տաբատով։ Նրանց միջև խոսակցություն սկսվեց, շիկակարմիր հովեկը սկսեց բողոքել մանր ծախսերից, նույնիսկ եթե «անզգուշաբար ծախսում ես կոպեկներ և հետո ամբողջ գիշեր չես քնում»։

Զայկինը համաձայնեց, որ ճամփորդելը իրեն թանկ է նստում, սակայն քաղաքից ամառանոց է փոխադրել կահույքը և աղախնին և «ինքնաեռ գցող չկա»։ Ամառանոց գալով՝ Զայկինը տեսավ, որ բոլորը մեկնել են իրենց գործերով։ Տանը մնացել էր իր փոքրիկ որդին, որը պատմեց, որ այսօր ճաշ չի լինելու, քանի որ հորը ոչ մեկը չէր սպասում։ Մայրը Օլգա Կիրիլովնայի հետ մեկնել էր խաղալու ներկայացմանը։ Որդին հորը ցույց էր տալիս իր միջատների հավաքածուն, որոնց մի մասի վրա գնդասեղներ էին խրված, այդպես էր սովորեցրել Օլգա Կիրիլովնան։ Դա տեսնելով՝ հայրն ասաց. «Այդպես պետք է Օլգա Կիրիլովնային խոցել, տար այստեղից, ամոթ է կենդանիներին տանջես»։

Երեկոյան նրա մոտ եկան կինը՝ Նադեժդա Ստեպանովնան, Օլգա Կիրիլովնան, երկու անծանոթ տղամարդու հետ։ Նրանցից մեկը Կորոմիսլովն էր, կնոջ դուետային զուգընկերը, մյուսը՝ դերասան Սմերկալովը։ Կինը բացատրեց, որ իրենք նախապատրաստում են «Տրոմբոնով կենվորը» ներկայացումը և «ինքը սպասում էր նրան»։

Ամբողջ գիշերն ամառանոցում նրանք անցկացրեցին իրենց դերերը կրկնելով և եկվորներին հյուրասիրելով։ Զայկինը գնաց քնելու, իսկ եկած արտիստներին խնդրեցին գիշերել իրենց մոտ։ Գիշերվա ժամը երկուսին նրան արթնացրեց կինը և խնդրեց գնալ քնել աշխատասենյակում , քանի որ Օլգա Կիրիլովնան չէր կարողանում միայնակ քնել, սակայն աշխատասենյակում էլ բազմոցի վրա քնել էր նրա որդին։ Զայկինը ստիպված դուրս եկավ փողոց թարմանալու և այնտեղ տեսավ շիկակարմիր տաբատով ծանոթ մարդուն, որի մոտ էլ ամառանոց հյուր էին եկել զոքանչն ու բարեկամուհիները։ Այդ ժամանակ նա որոշեց մոտակայքում ինչ որ մի պանդոկ կամ հյուրատուն գտնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Михаил Чехов. Об А. П. Чехове. — «Журнал для всех», 1905, № 7, стр. 414; ср. также: Вокруг Чехова, стр. 134

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Лишние люди// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 108, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, ISBN +978 2296 11343 5.
  • Ceux qui sont de trop, traduit par Madeleine Durand et Édouard Parayre, révision de Lily Dennis, Bibliothèque de la Pléiade, éditions Gallimard, 1967, ISBN 978 2 07 0105 49 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]