Ավելին, քան խաղ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելին, քան խաղ
անգլ.՝ More Than a Game
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ[1]
Թեմաբասկետբոլ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Բելման[2]
ՊրոդյուսերՀարվի Մեյսոն կրտսեր և Քևին Ման
ԴերակատարներԼեբրոն Ջեյմս և Ռոմեո Թրևիս
ԵրաժշտությունՀարվի Մեյսոն կրտսեր
ԿինոընկերությունLions Gate Entertainment
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ավելին, քան խաղ (անգլ.՝ More than a Game), 2008 թվականի ամերիկյան վավերագրական ֆիլմ բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղ Լեբրոն Ջեյմսի և Ակրոնի դպրոցական բասկետբոլի թիմից իր չորս ընկերների մասին։

Ֆիլմի թրեյլերը թողարկվել է ապրիլին Մերի Ջեյ Բլայջի «Stronger» երգի ներքո, որը նա թողարկել էր ֆիլմի համար։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին թողարկվեց ֆիլմի սաունդթրեքը «Music Inspired by More Than a Game»[3]։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին թողարկվեց ֆիլմի սահմանափակ թատերական տարբերակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է դպրոցի հինգ երիտասարդ բասկետբոլիստների՝ Լեբրոն Ջեյմսի, Դրու Ջոյս III-ի, Ռոմեո Տրեվիսի, Սիան Կոտտոնի, Ուիլի Մակգիի և իրենց մարզիչ Դրու Ջոյս II-ի մասին, ներկայանալով AAU լիգայում։ Սկսած նրանց տաս տարեկան լինելուց, ֆիլմում ներկայացվում է նրանց անհավանական ճանապարհորդությունները, երբ անհայտ մի խումբ վերելքներ է ապրում ԱՄՆի-ի երիտասարդական բասկետբոլի առաջնությունում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեբրոն Ջեյմս - իր դերում
  • Դրու Ջոյս III - իր դերում
  • Ռոմեո Տրեվիս - իր դերում
  • Սիան Կոտտոն - իր դերում
  • Ուիլի Մակգի - իր դերում
  • մարզիչ Դրու Ջոյս II - իր դերում

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ֆիլմի մասին ասուլիսում

Երգը գրվել է Էյ-Ջեյմի և Ջոն Կալվիլլի կողմից։ Ֆիլմի գործադիր պրոդյուսրը Խարվի Մայսոնն է[4], ով նաև հանդիսանում է «Music Inspired by More Than a Game» սաունդթրեքների ալբոմի գործադիր պրեդյուսրը։ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ալբոմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում, իսկ սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում[5]։ Ալբոմը ձայնագրվել է «Interscope Records» և «Zone 4» լեյբլներում[6]։ Ծրագրի պրոդյուսերները եղեն են շատ երաժիշտներ, ներառյալ՝ Boi-1da-ն, Դանիել Ռայանը, Polow da Don-ը և Ջերոմա Հարմոնան[6]։

Սաունդթրեքում օգտագործվում է այնպիսի երգեր երաժիշտներից, ինչպիսիք են՝ Էսթեր Դինը, Դրեյքը (ռեփեր), T.I.-ը, Մերի Ջեյ Բլայջը, Ջեյ Զին և Soulja Boy-ը։ Ալբոմը ներառում է նաև հավելյալ ռեփ և վոկալ Քրիս Բրաունից, Քանյե Ուեսթից, Լիլ Ուեյնից, Էմինեմից, Թոնի Բրեքսթոնից, JoJo-ից, Ջորդին Սփարկսից, Ya Boy-ից, Օմարիոնից և Ֆեյտ Էվանսից։ Շատ երգեր թողարկվել են որպես սինգլներ։ Մերի Ջեյ Բլայջի «Stronger» սինգլը թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 4-ին ֆիլմի համար[7]։ Էսթեր Դինի երգը Քրիս Բրաունի մասնակցությամբ՝ թողարկվել է որպես սինգլ 2009 թվականի օգոստոսի 9-ին, երբ դեռ չէր թողարկվել Դրեյքի «Forever» սինգլը Քանյե Ուեսթի, Լիլ Ուեյնի և Էմինեմի մասնակցությամբ սեպտեմբերի 15-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt1286821/
  2. Internet Movie Database — 1990.
  3. «More Than A Game: Original Soundtrack: Amazon.co.uk: Music». Amazon.co.uk. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Mason's Talents Not Limited to basketball - ARIZONA OFFICIAL ATHLETIC SITE». Arizonawildcats.com. 2009 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «Music Inspired By The Film More Than A Game: Original Soundtrack:a Music». Amazon.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 «"More Than A Game Soundtrack" to feature Eminem, T.I., Tyrese and more...». HipHopRuckus.Com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Video: Mary J. Blige – 'Stronger'». Rap-Up.com. 2009 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.