Ավել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավել

Ավել, ցողունների կամ ճյուղերի մի փունջ, որն օգտագործվում է շինության ներսի տարածքների, երբեմն նաև փողոցային տարածքների մաքրման համար[1]։ Նախկինում օգտագործվել է նաև հագուստի մաքրման համար[2], լվացքը կամ ծաղիկները ջրով ցողելու համար[3].

Ավելի արտադրության համար օգտագործվում են ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ նյութեր։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելը թփերի, խոտաբույսերի երկար (սովորաբար 20-50 սմ) ցողունների, փոքր և երկար փայտի շերտերի կամ սինթետիկ կոշտ առաձգական մանրաթելերի փունջ է, որոնք երբեմն ամրացվում են կարճ կոթի վրա։ Նախկինում ավելները պատրաստել են ձեռքով, սակայն ներկայում դրանց արտադրությունը դրվել է արդյունաբերական հիմքի վրա, ստեղծվել է սորգոյի հատուկ տեսակ՝ ավելի սորգո,որից էլ պատրաստվում է զանգվածային արտադրանքը։ Արտադրության տեխնոլոգիան կարգավորվում է ОСТ 56-31-91 ստանդարտով։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսների մոտ տարածված է այն միտքը, որ ավելի մեջ կարող է թաքնվել տան ոգին, և այն ցախավելի հետ միասին կապվում էր անմաքուր ուժի հետ։ Միևնույն ժամանակ ավելը հանդես է եկել նաև որպես հմայագիր՝ գուշակությունների առարկա, այն արգելվել է վեր բարձրացնել սեղանի հարթությունից։ Սովորաբար ծիսական տեքստերում հաճախ հիշատակվում է հին ավելը (голик). սովորաբար այն չեն թափել, այլ վառել են Մասլենիցայի օրը[1]։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ժողովրդական արհեստագործական կենտրոնում Սավրանի շրջանի 95-ամյակի տոնակատարության (2018 թվական) և Սավրանի հիմնադրման 620-ամյակի շրջանակներում ներկայացվել է աշխարհի ամենամեծ ավելը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Веник(չաշխատող հղում) // Российский гуманитарный энциклопедический словарь: В 3 т. — М.: Гуманит. изд. центр ВЛАДОС: Филол. фак. С.-Петерб. гос. ун-та, 2002.
  2. Д.Н. Ушаков. Веник // Толковый словарь Ушакова. — 1935—1940.
  3. Веник // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  4. «Самый большой в мире веник» сплели в Одесской области (odessa-life)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беловинский Л. В. Веник // Иллюстрированный энциклопедический историко-бытовой словарь русского народа. XVIII — начало XIX в. / под ред. Н. Ерёминой. — М.: Эксмо, 2007. — С. 81. — 784 с. — 5000 экз. — ISBN 978-5-699-24458-4.
  • Веник просяной // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы.
  • Шангина И. И. Веник // Русский традиционный быт: Энциклопедический словарь. — СПб.: Азбука-Классика, 2003. — С. 371—373. — 688 с. — 5000 экз. — ISBN 5-352-00337-X.