Ավդոտկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավդոտկաներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Ավդոտկաներ
Լատիներեն անվանում
Burhinus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 176745
NCBI 85104
EOL 104311

Ավդոտկաներ (լատ.՝ Burhinidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 7, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ավդոտկա (Burhinus ocldicnemus)։ Բնադրող չվող է, Հայաստանում հազվագույտ։ Բնակվում է կիսաանապատային գոտում՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 40-44 սմ է, թևերի բացվածքը՝ 77-85 սմ, կենդանի զանգվածը՝ 400 գ։ Հասունի փետրածածկի ընդհանուր գունավորումը բաց դարչնագույն է, մարմինը վերևից և կուրծքը՝ մանր սև խայտերով։ Թռչելիս ցայտուն երևում են թևերի ծածկող փետուրների մուգ սահմանագծված սպիտակ գիծը և թևի վերևի ցայտուն նախշը։ Կտուցը հաստ է, կարճ, դեղին, ծայրը՝ սև, աչքերը և ոտքերը՝ դեղին։ Երիտասարդի խայտերը թույլ Են, թևերի ծածկող փետուրների սև գծերը բացակայում են։ Առավելապես գիշերային թռչուն է, խիստ աշխույժ և գործուն է նաև արևածագից առաջ ու մթնշաղին։ Ամենաբնորոշ կանչը կազմված է երկհնչյուններից՝ երկրորդն ավելի բարձր է (սրնգային երանգի)։ Բնակվում է նոսր թփուտներով կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, չոր տափաստաններում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է անողնաշարավորներով, սողուններով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բնադրում է ապրիլի 2-րդ կեսին՝ գետնին։ Բույնը փոքրիկ, ոչ խորը փոսիկ է։ Ձվադրում է ապրիլի վերջից մայիսի սկզբին։ Դնում է 54 մմ տրամագծով, բաց դեղնադարչնագույն, փոփոխական սև նախշերով 1-3 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 26 օր։ 2 օրական ձագերը հմուտ և արագ վազքով թաքնվում են թփերում, հասունների ուղեկցությամբ հանդիպում են հունիսին։ Աշնանային չուն ավարտվում է հոկտեմբերի կեսերին։ Որպես սահմանափակ տարածված տեսակ՝ պաշտպանության կարիք ունի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png