Ավգուստ Մոնֆերան
Ավգուստ Մոնֆերան ֆր.՝ Auguste Ricard de Montferrand | |
---|---|
Ի ծնե | Ավգուստ Մոնֆերան |
Ծնվել է | 1786 հունվարի 24 |
Ծննդավայր | Շայո, |
Մահացել է | հունիսի 28, 1858 | (տարիքը 72)
Վախճանի վայր | Պետերբուրգ |
Ազգություն | ֆրանսիացի |
Ոճ(եր) | նեոդասական ճարտարապետություն |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն, նկարչություն |
Գործունեություն | ճարտարապետ-նկարիչ- հարդարող |
Աշխատավայր | Ավգուստին Բետանկուր |
Ուշագրավ աշխատանքներ | Սուրբ Իսահակի տաճար, Ալեքսանդրի սյուն, Monument to Nicholas I? և Transfiguration Cathedral? |
Պարգևներ | |
Auguste de Montferrand Վիքիպահեստում |
Ավգուստ Մոնֆերան (ֆր.՝ Auguste de Montferrand, հունվարի 23, 1786[1][2][3][…], Շելո, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ - հունիսի 28 (հուլիսի 10), 1858[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆրանսիացի ճարտարապետ, նկարիչ-հարդարող, ով ի սկզբանե գործունեություն է ծավալել Ռուսաստանում։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են Սուրբ Իսահակի տաճարը և Սանկտ Պետերբուրգում գտնվող Ալեքսանդրի սյունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանել է Փարիզում, 1816 թվականից աշխատել է Պետերբուրգում։ Մոնֆերանի ստեղծագործություններում արտացոլվել է ուշ կլասիցիզմից էկլեկտիզմին անցումը։ Գործերից են՝ Սուրբ Իսահակի տաճարը, Ալեքսանդրյան սյունը (1830-1834), Լոբանով-Ռոստովսկու տունը (1817-1820), Ձմեռային պալատի ֆելդմարշալյան, Պետրովյան դահլիճների հարդարումը, Բոլորաձև դահլիճի շինարարությունը (1827-1830 թվականների սկիզբ), Գագարինայի տան վերակառուցումը (այժմ՝ Կոմպոզիտորների տուն, 1840-ական թթ․)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նիկոլայ 1-ինի արձան, Սանկտ Պետերբուրգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Structurae — Ratingen: 1998.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 21)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Մոնֆերան» հոդվածին։ |
|
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Հունվարի 23 ծնունդներ
- 1786 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 10 մահեր
- 1858 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Անձինք նամականիշերի վրա
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ռուս ճարտարապետներ
- Ռուսական կայսրության ճարտարապետներ
- Ֆրանսիացի ճարտարապետներ
- Ֆրանսիացի նկարիչներ