Ավգուստ Կոպպոլա
| Ավգուստ Կոպպոլա | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 16, 1934[1] |
| Ծննդավայր | Հարթֆորդ[2][3] |
| Մահացել է | հոկտեմբերի 27, 2009[1][4] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հոֆստրա համալսարան և Օքսիդենթալ քոլեջ |
| Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն | գրող, պրոֆեսոր, ուսուցիչ և հեղինակ |
| Աշխատատու | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում |
| Ամուսին | Martine Chevallier? և Joy Vogelsang?[7] |
| Ծնողներ | հայր՝ Կարմինե Կոպոլա, մայր՝ Italia Coppola? |
| Երեխաներ | Նիկոլաս Քեյջ, Մարկ Կոպոլա և Christopher Coppola? |
Ավգուստ Ֆլոյդ Կոպպոլա (անգլ.՝ August Floyd Coppola, փետրվարի 16, 1934[1], Հարթֆորդ[2][3] - հոկտեմբերի 27, 2009[1][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5][6]), ամերիկացի ակադեմիկոս, հեղինակ, կինոյի գործադիր տնօրեն և արվեստի ջատագով։ Նա ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և դերասանուհի Տալիա Շայրի եղբայրն էր և դերասան Նիկոլաս Քեյջի, ռադիո դիջեյ Մարկ Կոպպոլայի և ռեժիսոր Քրիստոֆեր Կոպպոլայի հայրը։
Վաղ կյանք և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստ Կոպպոլան կոմպոզիտոր և ֆլեյտահար Կարմին Կոպպոլայի (1910–1991) և Իտալիա Պենինոյի (1912–2004) որդին էր,ով երգերի բառերի հեղինակ և Կոպպոլա ընտանիքի առաջնորդն էր։ Նրա եղբայրներն էին կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և դերասանուհի Տալիա Շայրը։ նրա հորեղբայրը կոմպոզիտոր Անտոն Կոպպոլան էր։
Կրթություն և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպպոլան ստացել է իր բակալավրի աստիճանը «UCLA»-ում և իր մագիստրոսական աստիճանը Հոֆստրա համալսարանում, որտեղ նրա թեզը՝ «Էռնեստ Հեմինգուեյ. Մեր ժամանակի խնդիրը»՝ հրապարակվել է 1956 թվականին: Կոպոլան իր դոկտորոական աստիճանը՝ ստացել է Օքսիդենտալ քոլեջում 1960 թվականին։
Նա համեմատական գրականություն է դասավանդել «Cal State Long Beach»-ում 1960-1970-ականներին և ծառայել է որպես Կալիֆորնիայի պետական համալսարանի համակարգի հոգաբարձու, նախքան 1984-ին Սան Ֆրանցիսկո տեղափոխվելը: Այնուհետև նա աշխատել է որպես ստեղծագործական արվեստի դեկան Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանում: Այս դերում Կոպպոլան ձեռք բերեց արվեստի առաջնամարտիկի համբավ թե՛ համալսարանում թե՛ համայնքում, ինչպես նաև աջակցեց բազմազանության խթանմանը արվեստի դպրոցի ուսանողական կազմում:
Կոպպոլան նաև աշխատել է կինոյում, ինչպես իր ընտանիքի շատ այլ անդամներ։ Նա եղել է իր եղբոր ամերիկյան «Zoetrope» կինոստուդիայի գործադիր տնօրենը, որտեղ ներգրավված է եղել Աբել Գանսի 1927 թվականին նկարահանված «Նապոլեոն» համր ֆիլմի վերածննդում[8]: Նա եղել է Սան Ֆրանցիսկոյի կինոյի և վիդեո արվեստների հանձնաժողովի հիմնադիրն ու նախագահը,[9] և 1986 թվականին եղել է Բեռլինի 36-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում[10]:Կոպպոլան նաև եղել է «Education First!» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, որը հոլիվուդյան ստուդիայի աջակցություն էր փնտրում կրթական ծրագրերի համար:
Կոպպոլան նաև գործել է որպես արվեստի գնահատման ջատագով տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:Նա համարվում է «Շոշափելի գմբեթի» ստեղծողը, որը առանձնանում է Սան Ֆրանցիսկոյի Էքսպլորատորիումի թանգարանում[11]:Գմբեթը անլույս լաբիրինթոս է, որը այցելուներից պահանջում է անցնել միայն իրենց շոշափման զգացողությամբ:1972 թվականին Կոպպոլան գործընկեր Գրեգորի Ֆրեյզիերի հետ բացեց աուդիոտեսողական սեմինարը, որն օգտագործեց Ֆրեյզիերի՝ ֆիլմերի և թատերական գործողությունների աուդիո ձայնագրման գործընթացը՝ ի շահ տեսողության խնդիրներ ունեցող հանդիսատեսի[12]:
Կոպպոլան «Մտերմություն» ռոմանտիկ վեպի հեղինակն էր (1978)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոպպոլան ամուսնացել է գերմանաբնակ ամերիկացի պարուհի Ջոյ Վոգելսանգի (1935–2021) հետ 1960 թվականին,[13] նրանք ունեցել են երեք որդի՝ Մարկ, Քրիստոֆեր և Նիկոլաս[14]: Նրա զարմուհիներից են ռեժիսոր Սոֆյա Կոպպոլան և դերասան Ջեյսոն Շվարցմանը։
Կոպպոլան և Վոգելսանգն ամուսնալուծվել են 1976 թվականին։ Նա ամուսնացել է Մարի Թենևինի հետ 1981 թվականի ապրիլի 16-ին։ Այդ ամուսնությունը ավարտվեց 1986 թվականին: Նրա վերջին ամուսնությունը եղել է Մարտին Շևալյեի հետ, որը դերասանուհի էր Պարիում գտնվող «Comédie-Française» թատրոնում:
Կոպպոլայի վերջին տունը Լոս Անջելեսում էր, որտեղ նա մահացավ սրտի կաթվածից 2009 թվականի հոկտեմբերի 27-ին, 75 տարեկան հասակում:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի 150 նստատեղ ունեցող Ավգուստ Կոպպոլա թատրոնը անվանվել է նրա պատվին[15]:Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նրան է նվիրել 1983 թվականին նկարահանված «Rumble Fish» ֆիլմը[16]:
Նիկոլաս Քեյջը «Կախարդի աշակերտը» (2010) ֆիլմի իր գաղափարը և Բալթազարի կերպարը մասամբ հիմնել է հոր՝ Ավգուստ Կոպպոլայի վրա[17][18][19]:Փակման վարկանիշներում գրված է «Հիշողություններ դոկտոր Ավգուստ Կոպպոլայի մասին»[20]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.latimes.com/news/obituaries/la-me-august-coppola30-2009oct30,0,1538527.story
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.daily49er.com/news/former-professor-blended-creative-arts-sensory-experiences-1.2097084
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.csulb.edu/misc/inside/?cat=1&paged=122
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.csulb.edu/archives/emerities/spring/2010/?pid=42
- ↑ 5,0 5,1 5,2 http://sfist.com/2009/11/04/august_coppola_brother_of_francis_c.php
- ↑ 6,0 6,1 6,2 http://web.csulb.edu/archives/emerities/spring/2010/?pid=42
- ↑ https://popculture.com/celebrity/news/joy-vogelsang-nicolas-cage-mom-dead-85/
- ↑ "August Coppola dies at 75." Los Angeles Times obituary.
- ↑ Ganahl, Jane (1997 թ․ սեպտեմբերի 17). «SFSU names screening room after ex-dean Coppola». SFGate.
- ↑ «Berlinale: 1986 Juries». berlinale.de. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
- ↑ LaSalle, Mick (1999 թ․ օգոստոսի 1). «WHERE ARE THEY NOW? / August Coppola Writes Quietly in Savannah». SFGate.
- ↑ Asimov, Nanette (2009 թ․ նոյեմբերի 4). «August Coppola, arts educator, dies at 75». SFGate.
- ↑ Daniel S. Levine: Joy Vogelsang, Nicolas Cage's Mom, Dead at 85, PopCulture.com, June 20, 2021
- ↑ Noland, Claire (2009 թ․ նոյեմբերի 3). «August Coppola, professor, director's sibling». Boston.com – via The Boston Globe.
- ↑ «August Coppola». IMDb.
- ↑ Phillips, Gene D. (2014). Godfather: The Intimate Francis Ford Coppola. University Press of Kentucky. էջ 214. ISBN 9780813146713.
- ↑ Wei, Liu (2010 թ․ սեպտեմբերի 10). «Cage feels the magic in The Sorcerer's Apprentice». China Daily. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Nicolas Cage honors his father with 'Sorcerer's Apprentice'». Dallas Morning News. 2010 թ․ հուլիսի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Lowman, Rob (2010 թ․ հուլիսի 14). «Cage's occult interests led to film». Pittsburgh Post-Gazette. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «The Sorcerer's Apprentice: Credits» (PDF). ChicagoSciFi.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
| ||||||