Ավգուստ Ալսինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Ալսինա
Ալսինան 2015 թվականի մայիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAugust Alsina
Ի ծնե անունԱվգուստ Էնթոնի Ալսինա, կրտսեր
Ծնվել էսեպտեմբերի 3, 1992 (31 տարեկան)
Նոր Օռլեան, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, հիփ հոփ
ՄասնագիտությունԵրգիչ-երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն2007-ներկա
ԼեյբլDef Jam Recordings (ներկա)
Radio Killa Records (նախկին)
ԿրթությունWorthing High School?
Պարգևներ
Կայքaugustalsina.com

Ավգուստ Էնթոնի Ալսինա, կրտսեր (անգլ.՝ August Anthony Alsina, Jr., սեպտեմբերի 3, 1992(1992-09-03)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ-երգահան։ Հայտնի է իր «I Luv This Shit» երգի շնորհիվ։ Իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է «Testimony» անվանումը, թողարկվել է 2014 թվականի ապրիլին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստ Ալսինան ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 3-ին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում[3]։ Իր կրթությունը ստացել է այնտեղի միջնակարգ դպրոցներից մեկում[4]։ Չնայած նրա ընտանիքի անդամներից ոչ ոք երաժշտության հետ հակում չի ունեցել, սակայն վաղ տարիքում նա սկսել է հետաքրքրվել ամերիկացի երգչուհի-երգահան Հիլ Լորինի երաժշտությամբ։ 2007 թվականին նա ՅուԹուբ վիդեոհոսթինգում տեղադրում է հայտնի երգերի իր առաջին քավեր տարբերակները[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 թվականներին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո[6][7][8][9], 2013 թվականի հունվարին նա թողարկում է իր դեբյուտային «I Luv This Shit» սինգլը համագործակցությամբ ռեփեր Տրինիդադ Ջեյմսի հետ[10][11]։ Այդ երգը բավականին մեծ ճանաչում է տալիս նրան և Billboard-ի մի քանի հիթ շքերթներում զբաղեցնում է հորիզոնականներ։ 2013-ի ընթացքում նա նաև մի քանի այլ սինգլներ է թողարկում, որոնք ունենում է որոշակի հաջողություններ։ 2013 թվականի օգոստոսի 20-ին նա թողարկում է իր «Downtown: Life Under the Gun» անվանումը կրող դեբյուտային մինի ալբոմը, որը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը։

2014 թվականի ապրիլի 15-ին թողարկվում է նրա «Testimony» դեբյուտային ստուդիական ալբոմը[12]։ Ալբոմը հիմնականում ստանում է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, իսկ Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը[13]։ Այն իր թողարկման առաջին շաբաթում ունեցել է 67,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[13]։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկվեց երգչի «This Thing Called Life» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմը[14]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Testimony» (2014)
  • «This Thing Called Life» (2015)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված Արդյունք
2014 BET Awards Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ Ավգուստ Ալսինա Առաջադրված
Լավագույն նոր արտիստ Հաղթանակ
Լավագույն համագործակցություն «I Luv This Shit» Առաջադրված
Կոկա Կոլայի հեռուստադիտողների ընտրության մրցանակ Հաղթանակ
Soul Train Awards Լավագույն նոր արտիստ Ավգուստ Ալսինա Առաջադրված
2015 BET Awards Լավագույն R&B/փոփ տղամարդ արտիստ Ավգուստ Ալսինա Առաջադրված
Լավագույն համագործակցություն «No Love» (Ռեմիքս)
(Նիքի Մինաժի հետ)
Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://twitter.com/AugustAlsina/status/374965579561857024
  2. 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Bio | August Alsina | Artists | Def Jam». Island Def Jam. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  4. «Moving To Houston - Who Is August Alsina?». Complex. 2013 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  5. (28 March 2012). New Orleans’ August Alsina: R&B’s Next Best Man , AllHipHop
  6. (20 August 2013). Who Is August Alsina - The Product Mixtape and Signing to Def Jam, Complex
  7. (15 April 2012). New Music: August Alsina – The Product (Mixtape) (World Premiere), thisisrnb.com
  8. Stovall, Calvin (7 May 2013). Mixtape Review: August Alsina,The Product 2, Black Entertainment Television
  9. (15 May 2013). Mixtape Of The Week: August Alsina The Product 2, Stereogum
  10. (20 February 2013). New Video: August Alsina (feat. Trinidad James) - "I Luv This Shit" Արխիվացված 2015-01-25 Wayback Machine, Vibe
  11. (26 April 2013). Introducing August Alsina, an R&B Crooner Unafraid of Making a Masterpiece, Vibe
  12. «New Music: August Alsina f/ Jeezy – 'Make It Home'». Rap-Up.com. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  13. 13,0 13,1 Tardio, Andres (2014 թ․ ապրիլի 20). «Hip Hop Album Sales: Week Ending 4/20/2014». HipHop DX. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  14. «This Thing Called Life by August Alsina». iTunes. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]