Ավգուստովյան անտառ
Ավգուստովյան անտառ | |
---|---|
![]() | |
Տեսակ | old-growth forest? |
Երկիր | ![]() ![]() |
![]() | |
![]() |
Ավգուստովյան անտառ կամ Ավգուստովյան թավուտ (լեհ.՝ Puszcza Augustowska, լիտ.՝ Augustavo giria, բելառուս․՝ Аўгустоўская пушча), փշատերև կուսական անտառ Լեհաստանի հյուսիսարևելյան, Բելառուսի հյուսիսարևմտյան և Լիտվայի հարավարևելան մասում, Վիսլա և Նեման գետերի միջակայքում[1]:
Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թավուտն իր անվանումն ստացել է մերձակայքում գտնվող լեհական Ավգուստով քաղաքի անունից: Ամբողջ անտառն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտավորապես 1.600 քառակուսի կիլոմետր տարածք: Նրա մեծ մասը՝ շուրջ 1.140 քառակուսի կիլոմետրը ընկած է Լեհաստանում՝ Պոդլյասկե վոևոդությունում: Հիմնական ծառատեսակները դարավոր եղևնիներն ու սոճիներն են: Հարավային հատվածում հանդիպում են նաև լաստենու և հացենու թավուտներ: Այլ բուսատեսակներից տարածված են մամռակերպերի 103, ձարխոտերի 13, անոթային բույսերի 371 տեսակներ: Հարուստ ու բազմազան է նաև կենդանական աշխարհը՝ կաթնասունների 22, թռչունների 121, երկկենցաղների ու սողունների 17 տեսակներ: Ընդ որում՝ այստեղ հանդիպող բույսերի ու կենդանիների 27 տեսակներ գրանցված են Բելառուսի ու Լեհաստանի, մի շարք տեսակներ էլ՝ համաեվրոպական Կարմիր գրքում:
Թավուտում շուրջ մեկ տասնյակ լճեր կան՝ Վիգրին, Սայնոն, Բյալե-Ավգուստովսկեն, Նեցկոն, Սեռվան, Բլիզնոն, Պոմորսկեն և այլն: Դրանցում բազմանում են ձկների ու ջրլող թռչունների բազմաթիվ տեսակներ:
1989 թվականին Ավգուստովյան թավուտի հյուսիսային մասում առանձնացվել է Վիգրիյան ազգային պարկը, որ Լեհստանի ամենաերիտասարդ ազգային պարկերից մեկն է
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Suwalszczyzna, homepage
- Puszcza Augustowska, ATIKART, Білосток, ISBN 83-902550-0-6
- А. Вашкевич, Дз. Нарель. Між Лососно і Чорної Ганчев. Історія католицьких парафій в південно-східній частині Серпневій пущі. — М., 2006. ISBN 985-6783-18-6
- Серпнева пуща // туристсько енциклопедія Білорусі / редкол. Г. П. Пашков [та ін]; під заг. ред. І. І. Пиріжник. — Мн., 2007. — 648 с. ISBN 978-985-11-0384-9.
- Надія Вашкелевіч. Гродненська Terra Incognita // «Народна Газета» № 103 (4771), 06.06.2008