Jump to content

Ավար կին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Աններդաշնակ զույգ» նկարը, նկարիչ՝ Լուկաս Կրանախ Ավագ, 1550 թվական, Վարշավայի ազգային թանգարան)

Ավար կին (անգլ.՝ trophy wife), կին, որը դիտարկվում է որպես ամուսնու կարգավիճակի խորհրդանիշ։ Տերմինը հաճախ օգտագործվում է նվաստացուցիչ կամ արհամարհական իմաստով, ինչը ենթադրում է, որ այդպիսի կինը չունի անձնական այլ առավելություններ, բացի իր արտաքին գրավչությունից, զգալի ծախսեր է պահանջում իր արտաքին տեսքը պահպանելու համար, հաճախ անխոհեմ է կամ անփորձ: Ավար կինը, ընդհանուր առմամբ, համեմատաբար երիտասարդ է և գրավիչ: Նա կարող է լինել տարեց և հարուստ տղամարդու երկրորդ կամ երրորդ կինը: Ավար ամուսինը այս տերմինի արական համարժեքն է:

Ամուսնու մոտ ավար կնոջ առկայությունը մատնանշում է նրա նարցիսիզմը և տպավորություն թողնելու պահանջը, ինչպես նաև, որ նա չի կարող գրավիչ կնոջ սեռական հետաքրքրությունը գրավել իր հարստությունից կամ դիրքից բացի այլ պատճառով:

Տերմինի ստուգաբանական ծագումը դեռևս հակասական է: Պնդումներից մեկն այն է, որ տերմինն ի սկզբանե հայտնվել է The Economist թերթում 1950 թվականին՝ վկայակոչելով ռազմիկների պատմական պրակտիկան, որոնք ճակատամարտի ժամանակ խլում են ամենագեղեցիկ կանանց՝ որպես ավար տուն տանելու համար[1]։ Ուիլյամ Սաֆիրը պնդում էր, որ տերմինը ստեղծվել է Fortune ամսագրի ավագ խմբագիր Ջուլի Քոնելին 1989 թվականի օգոստոսի 28-ի համարի շապիկում և այն անմիջապես գործածության մեջ է մտել[2]։ Շատ աղբյուրներ պնդում են, որ այդ տերմինը ստեղծվել է ավելի վաղ։ Օրինակ, Online Etymology Dictionary-ը մեջբերում է 1984 թվականը[3][4]։ Օքսֆորդի անգլերեն բառարանը պնդում է, որ տերմինը հայտնվել է 1989 թվականի օգոստոսի 28-ին[5][6][7]։

Ժողովրդական մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նախկին playmate Աննա Նիկոլ Սմիթի ամուսնությունը նավթային միլիարդատեր Հովարդ Մարշալի հետ լայնորեն լուսաբանվել է ամերիկյան ԶԼՄ-ների կողմից՝ որպես այս հայեցակարգի ակնառու օրինակ[8]։ Նրանց ամուսնության պահին միլիարդատերը 89 տարեկան էր, իսկ նա՝ 26[9]։
  • Օլիվեր Սթոունի «Ամեն կիրակի» ֆիլմում ենթադրվում է, որ Սինդի Ռունին ոչ այլ ինչ է, քան ավար կին ծերացող և թառամող ֆուտբոլային աստղի, կապիտան և թիմի ավագ Քեպ Ռունիի համար և ավելի շատ հոգ է տանում իր հարստության և սոցիալական կարգավիճակի մասին, քան իր ամուսնու առողջությամբ և բարեկեցությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Linker, Harry (2010-05-07). «Buying into the Hype: Trophy Antiques and Collectibles». WorthPoint.com. Արխիվացված է օրիգինալից 2016-09-10-ին. Վերցված է 2021-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Safire, William, "On Language; Trophy Wife Արխիվացված է Հունվար 22, 2009 Wayback Machine-ի միջոցով:", The New York Times, May 1, 1994.
  3. «Tom Wolfe talk given at Brown University on April 17, 1996». Արխիվացված օրիգինալից 2021-05-10-ին. Վերցված է 2021-05-10-ին.
  4. "End Century Apr 17, 1996 |Video | C-SPAN.org" Արխիվացված է Մայիս 10, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  5. Oxford English Dictionary Addition Series 1997
  6. LeBor, Adam (2009-01-01). «The Believers: How America Fell for Bernard Madoffs $65 Billion Investment Scam». Phoenix. Արխիվացված է օրիգինալից 2021-05-11-ին. Վերցված է 2016-09-28-ին – via Google Books. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Is There Really Such A Thing As A 'Trophy Wife'?». npr.org. Արխիվացված է օրիգինալից 2021-05-12-ին. Վերցված է 2016-09-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Roy, Amit. "Padma walks out, but some 'trophy wives' have stayed the course" Արխիվացված է Սեպտեմբեր 24, 2015 Wayback Machine-ի միջոցով:, The Telegraph, India (4 July 2007)
  9. Barone, Michael. "More Than Anna Nicole Smith's Husband: The Oil-Soaked Life of J. Howard Marshall" Արխիվացված է Մայիս 14, 2021 Wayback Machine-ի միջոցով:. 2 March 2009.