Ավատատիրական հասարակության դասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավատատիրական հասարակության երեք դասերը։[1] Միջնադարի մտածողների համոզմամբ հասարակությունը բաղկացած է երեք դասերից։

  • Առաջին դասը (նրանք, ովքեր աղոթում են) կազմում էին հոգևորականները։
  • Երկրորդը (նրանք, ովքեր կռվում են) ավատատերերը։
  • Երրորդը (նրանք, ովքեր աշխատում են) գյուղացիները և քաղաքացիները, այսինքն նյութական բարիքներ ստեղծողները։

Ավատատերերի դասակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյանի Եվրոպան

11րդ դարում Արևմտյան Եվրոպայում ավատատերերի դասակարգը առանձնացել էր հասարակության մյուս դասերից և դարձել էրարտոնյալ փակ խումբ, որին պատկանելը որոշվում էր միայն ծնունդով։ Հողի սեփականության իրավունքը պատկանում էր միայն նրանց, ուստի գործում էր առանց սենյորի հող չկա սկզբունքը։ Համայնքի հողատարածքների սեփականության իրավունքը ևս պատկանում էր ավատատիրոջը։ Հողի դիմաց գյուղացին հարկեր էր վճարում։ Ավատատիրական դասի ձևավորմանը զուգահեռ ավարտուն տեսք ստացավ ավատատիրական աստիճանակարգությունը։ Հողային սեփականության վրա էր հիմնված նաև ավատատերերի քաղաքական իշխանությունը։ Քաղաքական աստիճանակարգության մեջ նրանց զբաղեցրած աստիճանը կախված էր հողի չափից ևկարգավիճակից։ Հոգևորականությունը առաջին դաս կոչվելու իր իրավունքը բացատրում էր նրանով, որ իրենք են միջնորդները Աստծո և մարդու միջև։ Նրանք քարոզում էին, որ եկեղեցին Աստծո պատվիրանների միակ կրողն է, ուստի կարող է թողություն տալ մարդկանց մեղքերին և նրանց արժանացնել հավիտենական փրկության։ Եկեղեցին ևս խոշոր հողատեր էր։ Եկեղեցու կարիքները բավարարելու համար պետությունը նրան հանձնեց հսկայական հողատիրույթներ։ Առանձին անձինք ևս հոգու փրկության և մեղքերի թողության համար եկեղեցուն հողեր էին նվիրում։ Արևմտյան Եվրոպայի բոլոր բնակիչները պարտավոր էին եկեղեցուն հարկվճարել, որը կոչվում էր տասանորդ բերքիմեկ տասներորդ մասը։ Վաղ միջնադարումեկեղեցուն պատկանում էր մշակովի հողատարածքների մեկ երրորդը, և եկեղեցին դարձավ հոգևոր ավատատեր։ Հոգևորավատատերերը ներառվեցին ավատատիրական աստիճանակարգության մեջ։ Նրանք ևս ունեին իրենց վասալները։ Քաղաքների, արհեստի և առևտրիզարգացումը, քաղաքների պայքարը սենյորների դեմ հիմք դարձան քաղաքային դասի ձևավորման համար։ Նոր դասի հիմնական տնտեսական զբաղմունքները արհեստն ու առևտուրն էին։ Քաղաքային դասնուներ մի շարք արտոնություններ, մասնավորապես անձնական ազատություն, մասնակցություն քաղաքի կառավարմանը։ Նրանց դատում էին միայն քաղաքային դատարանում։ Գույքային և սոցիալական անհավասարություն կար նաև քաղաքային դասի ներսում։ Աստիճանաբար ձևավորվում էր հարուստների խավը, որի անդամներին 14–15-րդ դարերում սկսեցին անվանե լբյուրգերներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային Պատմություն, էջ 15