Ավաձի (կղզի)
| Տեսակ | կղզի |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Հյոգո (պրեֆեկտուրա) |
| Վայր | Ներքին Ճապոնական ծով |
| Երկարություն | 54 կմ |
| Լայնություն | 24 կմ |
| Մակերես | 592 կմ² |
| Ամենաբարձր կետը | Mount Yuzuruha? |
| Բնակչություն | 157 000 մարդ (2005) |
![]() | |
![]() | |
| 34°23′00″N 134°50′00″E / 34.383333333333°N 134.83333333333°E | |
Ավաձի[2] (ճապ.՝ 淡路島), կղզի Ճապոնիայում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավաձի կղզին հանդիսանում է Ներքին Ճապոնական ծովի ամենախոշոր կղզին և գտնվում է Օսակա ծովածոցի արևելքում, Կիի նեղուցի հարավում։ Կղզու մակերեսը կազմում է 592,17 կմ²[3]։
Ավաձին Հոնսյու կղզին կապում է Ակասի Կայկիո կամրջի հետ, իսկ Սիկոկու կղզու հարավը՝ Օնարուտո կամրջի հետ։ Երկաթուղային հաղորդակցությունը կղզում բացակայում է։ Շարժման միակ միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավաձի անվանումը թարգմանաբար նշանակում է Ճանապարհ Ավա նահանգում, քանի որ նախկինում Ավաձի կղզով անցել է Հոնսյուից Սիկոկու տանող ամենակարճ ճանապարհը։ Սկսած 1615 թվականից, Ավաձի կղզում իշխել են Տակուսիմների թագավորները։
1958 թվականի հունվարի 26-ին կղզում վթարի է ենթարկվել ճապոնական «Nankai Maru» լաստանավը։ Աղետի հետևանքով զոհվել է 170 մարդ[4]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին վարչականորեն մտնում է Խիոգո պրեֆեկտուրայի մեջ և բաժանվում է երեք վարչական շրջանի՝ Ավաձի, Սումոտո, Մինամիավադզի։ Շրջաններից ամենամեծը Սումոտոն է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Авадзи // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 8.
- ↑ 本州の島面積 Արխիվացված 2008-12-29 Wayback Machine (Honshū no Shima Menseki) (Retrieved on July 4, 2009)
- ↑ Курушин М., Непомнящий Н. Великая книга катастроф — М.: ОЛМА Медиа Групп, 2006. стр. 390
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավաձի (կղզի)» հոդվածին։ |
| ||||||||||


