Ավակ Ուզլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավակ Ուզլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 3, 1992(1992-01-03) (32 տարեկան)
Ծննդավայր՝Շաումյանովկա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն

Ավակ Հարությունի Ուզլյան (հունվարի 3, 1992(1992-01-03), Շաումյանովկա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն), հայազգի ռուս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել թեթև և առաջին կիսամիջին քաշային կարգերում։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (2012), Ռուսաստանի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր (2010, 2011, 2014, 2015), միջազգային և ազգային սիրողական մրցաշարերի հաղթող։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվում է 2018 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավակ Ուզլյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 3-ին, Աբխազական ԽՍՀ Գուլրիփշի շրջանի Շաումյանովկա գյուղում, Արթուր Ջանիկի Ուզլյանի և Իրինա Ավակի Ցուգուրյանի ընտանիքում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանից, հոր՝ Արթուրի ղեկավարությամբ, մանկուց հայրը Ավակ և Տիգրան Ուզլյաններին սովորեցրել է բռնցքամարտ։

Ավարտել է Կալինգրադի մարզի օլիմպիական ռեզեվի ուսումնարանը[1]։

2012 թվականի դեկտեմբերին եղբոր՝ Տիգրանի հետ ստեղծել են բռնցքամարտի հանդերձանքի TIGAVA ապրանքանիշը։

Ավակի հորեղբայրը խորհրդային և հույն բռնցքամարտիկ Տիգրան Ուզլյանն է։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացրել է 61 մենամարտ, որից 21-ում հաղթել է։ 2005 թվականին առաջին անգամ մասնակցել է կրտսեր պատանիների Ռուսաստանի առաջնությանը և բրոնզե մեդալ նվաճել՝ հայտնվելով ազգային հավաքականում, 2006 թվականին իր արդյունքը բարելավել է մինչև Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալ։ 2007-2008 թվականներին Իգոր Ֆրոլովի գլխավորությամբ դարձել է Ռուսաստանի չեմպիոն ավագ պատանիների շրջանում՝ դրանով իսկ իրավունք ստանալով մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որտեղ դարձել է Եվրոպայի լավագույն բռնցքամարտիկ։ 17 տարեկանում դարձել է Ռուսաստանի սպորտի վարպետ։

Բառացիորեն ներխուժել է մեծահասակների բռնցքամարտ 2010 թվականին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի առաջնությունում 18 տարեկանում՝ դառնալով բրոնզե մեդալակիր[2]։ 2011 թվականին Ավակը կրկնել է իր հաջողությունը Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում և ընդգրկվել բռնցքամարտի ազգային թիմի կազմում[3][4]։ 2012 թվականին ստացել է «Միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում՝ հաղթելով և դառնալով Բուլղարիայի Ստրանջայի միջազգային A կարգի մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ 2012 թվականի դեկտեմբերին դարձել է Եվրոպայի չեմպիոն 19-22 տարեկան երիտասարդների առաջնությունում՝ եզրափակիչում հաղթելով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Էվալդաս Պյատրաուսկասին[5]։ 2014 թվականին Դոնի Ռոստովում կայացած Ռուսաստանի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր[6]։ 2015 թվականին Սամարայում Ռուսաստանի առաջնությունում նա կրկին դարձել է բրոնզե մեդալակիր[7]։ 2016 թվականին դարձել է Կասպիյսկում կայացած Մագոմեդ-Սալամ Ումախանովի հիշատակի միջազգային մրցաշարի հաղթող մինչև 64 կգ քաշային կարգում[8]։ 2020 թվականին Ռուսաստանի ՆԳՆ բռնցքամարտի առաջնությունում մինչև 64 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը[9]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մենամարտը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 22-ին։ Ընդհանուր առմամբ անցկացրել է 5 մենամարտ և հաղթել բոլորում, որոնցից երկուսը նոկաուտով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Денис Костоглодов. «Калининградский боксёр выиграл молодёжный чемпионат Европы». kgd.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  2. «Чемпионат России-2010: Результаты финалов». AllBoxing.ru - все новости бокса, ММА (MMA), UFC (ЮФС), Bellator, ACA, бои без правил. Видео и фото, прямые трансляции (ռուսերեն). 2010 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  3. Константин Устьянцев. «Определились победители чемпионата России по боксу». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  4. «Калининградца включили в национальную сборную по боксу». klops.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  5. «Калининградец Авак Узлян стал победителем молодежного чемпионата Европы». kaliningrad.bezformata.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  6. «Итоги чемпионата России по боксу - 2014 среди мужчин -» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  7. «Итоги чемпионата России по боксу - 2015 -» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  8. «Дагестанские боксеры завоевали 15 медалей Международного турнира памяти Магомед-Салама Умаханова». Информационный портал РИА "Дагестан". Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  9. «Итоги чемпионата МВД России по боксу». xn--h1ad4d.xn--b1aew.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում)