Ավազից և մշուշից տունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ավազից և մշուշից տունը
House of Sand and Fog
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքHouse of Sand and Fog?
Թվականդեկտեմբերի 19, 2003[5] և փետրվարի 17, 2005[6]
Լեզուանգլերեն և պարսկերեն
ՌեժիսորՎադիմ Պերելման[2][7][3][8][9]
ՊրոդյուսերՄայքլ Լոնդոն
Սցենարի հեղինակShawn Lawrence Otto? և Վադիմ Պերելման
ԴերակատարներՋենիֆեր Քոնելի[7][3][8][4][10][9], Բեն Քինգսլի[7][8][4][10][9], Շոխրե Աղդաշլու[8][10][9], Ռոն Էլդարդ[7][8][4][10][9], Ֆրենսիս Ֆիշեր[10][9], Քիմ Դիկենս[10], Նավի Ռավատ[10][9], Կառլոս Գոմես և Namrata Singh Gujral?
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՋեյմս Հորներ
ՄոնտաժԼայզա Զինո Չարջին
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա և Մալիբու
ԿինոընկերությունDreamWorks
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ավազից և մշուշից տունը (անգլ.՝ House of Sand and Fog), ամերիկյան դրամա, Վադիմ Պերելմանի ռեժիսորական առաջնելույթը, որը նկարահանվել է 2003 թվականին: Հիմնված է Անդրե Դյուբյուի վեպի վրա:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմքում ամերիկյան երազանքի պատմություն է, կործանման դատապարտված երկու մարդկանց մասին, ովքեր պատրաս են ամեն ինչի, միայն թե ապացուցեն տունը ձեռք բերելու իրենց իրավունքը:

Կետի Նիկոլոյի համար տունը, որտեղ նա ծնվել և մեծացել է, տունը, որը նրա հայրը գնում էր 30 տարիների ընթացքում, և որն իր մահից հետո կտակել էր Կետիին և նրա եղբորը, ալկոհոլային կախվածությունից հետո նորմալ կյանքի վերադառնալու վերջին հույսն էր: Բայց տեղական իշխանության բյուրոկրատական սխալի արդյունքում նրան վտարում են սեփական տնից, և Կետին մնում է փողոցում: Ամուսինն ավելի վաղ էր նրանից հեռացել, մայրն ապրում է հեռու, իսկ եղբայրը զբաղված է սեփական խնդիրներով, այդ իսկ պատճառով նրան ոչ ոք չի աջակցում: Փաստաբանի դիմելը ևս չի օգնում: Աղջկան մնում է միայն հետևել, թե ինչպես է աճուրդով վաճառված իր տանը հաստատվում նոր տերը, և սկսում է կահավորել իր ճաշակով:

Տան նոր տիրոջ՝ իրանական ծագմամբ ամերիկացի Մասուդ Ամիր Բերանի համար այդ տունը վերջապես ամուր հիմք ունենալու հնարավորություն, և «ամերիկյան երազանքին» ընդառաջ կատարած առաջին քայլն է: Բերանին նախկինում Իրանի անվտանգության պետական նախարարության սպա էր Պեհլևի շահի կառավարման օրոք, բայց բոլորին ներկայանում էր որպես իրանական ВВС-ի նախկին փոխգնդապետ: Իսլամական հեղափոխությունից հետո, վախենալով դատաստանից, նա ստիպված էր ընտանիքի հետ փախչել ԱՄՆ: Չնայած լուրերին նա այնքան էլ հարուստ չէր, և գումար էր վաստակում չգարշելով ոչ մի աշխատանքից, որպեսզի պահպանի ունևորության պատրանքը: Աղջկա ճոխ հարսանիքից հետո նրա ընտանիքը ստիպված էր թողնել թանկ վարձով բնակարանը և նա իր վերջին խնայողությունները ներդնում է տան գնման մեջ, որի տանիքից երևացող տեսարանը նրան հիշեցնում էր Կասպից ծովի տեսարանը, Իրանի նրանց շքեզ ամառանոցից:

Առանց տանիքի և գոյության համար միջոցների մնացած Կետիին ցանկանում է օգնել ոստիկանապետի տեղակալ Լեստեր Բարդորը, ով ներկա էր գտնվել տնից նրա վտարմանը: Տարաձայնություն է սկսում, որը վերաճում է մինջմշակութային, մինջկրոնական մինջէթնիկական կոնֆլիկտի:

Երկու հերոսներն էլ հաստատուն նպատակ ունեն: Այդ ամառանոցը, սովորական տուն չէ, այն մի վայր է, որտեղ գոյություն ունի ընտանիք: Ընտանիք, որը կորցրել է, և հիմա փորձում է հետ բերել Կետին, իսկ Բերանին փորձում է փրկել փլուզումից: Նրանք պայքարում են ոչ թե վերացության, այլ ինչ որ անձնական բանի համար: Եվ այստեղ մեղավորներ կամ անմեղներ չկան: Կետիին անարդրացիորեն վտարել են իր իսկ տնից, բայց Բերանին նույնպես ցանկանում է իր ընտանիքի կյանքը երջանիկ դարձնել: Բոլորը փորձում են ապացուցել իրենց ճշմարիտությունը, վերականգնել արդարությունը, որը յուրաքանչյուրի համար յուրովի է: Շատ ուշ հերոսները հասկանում են, որ սկսել են կորցնել մարդկայնությունը, սեփական երազանքի համար պայքարի ճանապարհին, շատ ուշ նրանք հասկանում և ընդունում են ուրիշի երազանքը: Վերջաբանի ողբերգությունը հանկարծակի է գալիս, ինչպես խիտ մառախուղը սահում է օվկիանոս, երկիրը ընկղմվում է խավարի մեջ: Զոհվում են մարդիկ, չնայած ոչ ոք մահ չէր ցանկանում, կյանքը կործանվում է, քանի որ արդեն ուշ է ոչ մեկի ներողությունը, ոչ մեկի երդումները չեն ուղղում կատարվածը:

Տունը ոչ մեկին չի անցնում, քանի որ պարզ է դառնում՝ այն չի վերադարձնի կորցրածը, այն արդեն վերադարձի խորհրդանշան չէ, այլ՝ կորստի:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմպոզիտոր- Ջեյմս Հորներ
  • Ֆիլմի բյուջեն- $16 500 000
  • Շահույթը Ռուսաստանում - $185 000
  • Շահույթը ԱՄՆ-ում- $13 040 288
  • Շահույթը աշխարհում - $16 942 795
  • Պրեմիերա - 2003 թվական, դեկտեմբերի 19-ը
  • Պրեմիերան Ռուսաստանում - 2004 թվական փետրվարի 26, «West»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]