Ավազային գեկկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավազային գեկկոն
Ավազային գեկկոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Գեկոններ
Տեսակ Ավազային գեկկոն
Լատիներեն անվանում
Pachydactylus rangei Andersson, 1908


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ավազային գեկկոն կամ աֆրիկյան գեկկոն[1] (լատ.՝ Ptychozoon kuhli), մողղեսակերպերի կարգի գեկոնների ընտանիքին պատկանող սողուն:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազային գեկկոնը իր երկրորդ անվանումը ստացել է Աֆրիկայում տարածված լինելու շնորհիվ: Ապրում է հիմնականում Աֆրիկայի ավազուտներում[2]:

Մեծ քանակությամբ տարածված են Նամիբիայի և Անգոլայի տարածքում: Հենց այստեղ էլ առաջին անգամ հայտնաբերվել է կենդանին՝ 1908 թվականին:

Կլիմայավարժ է չոր անապատային կլիմայի պայմաններին:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազային գեկկոնի մարմնի ընդհանուր երկարությունը պոչի հետ միասին կազմում է 13-14 սմ: Պոչը կազմում է ամբողջ մարմնի 2/3 մասը:

Ունի բաց գորշ գունավորում: Նման գունավորումը առաջացել է էվոլյուցիայի արդյունքում անապատային տարածքներում հաստատված լինելու պատճառով:

Վտանգի դեպքում աֆրիկյան գեկկոնը խրվում է ավազի մեջ: Ավազների միջից առձակում է «գեկ-գեկ» հնչյուններ հիշեցնող ազդանշաններ: Ունի միջմատնային թաղանթ, որը թույլ է տալիս գեկկոնին ավազ տեղաշարժվել ավազների վրայով:

Սնվում է միջատներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Սողուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 180 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։