Ասֆալտե ջունգլիներ (ֆիլմ)
Ասֆալտե ջունգլիներ անգլ.՝ The Asphalt Jungle | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆիլմ-կողոպուտ, ֆիլմ նուար[1] և դրամա |
Թվական | 1950 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Հյուսթոն[2][1][3] |
Պրոդյուսեր | Arthur Hornblow, Jr.? |
Սցենարի հեղինակ | Ben Maddow? և Ջոն Հյուսթոն |
Դերակատարներ | Sterling Hayden?[1][3][4], Louis Calhern?[1][3][4], Jean Hagen?[3][4], Ջեյմս Ուիթմոր[3][4], Սեմ Ջաֆե[3][4], Ջոն Մաքինթայր[3][4], Marc Lawrence?[3][4], Մերիլին Մոնրո[1][3][4], Ալբերտո Մորին[4], Anthony Caruso?[3][4], Barry Kelley?[3][4], Բրեդ Դեքսթեր[3][4], Դորոթի Թրի[3][4], Gene Evans?[3][4], John Maxwell?[3][4], Փեթ Ֆլահերթի[4], John Crawford?[5], Ֆրեդ Գրեխեն[5], John Maxwell?[5], Harlan Warde?[5], George Lynn?[5], William Haade? և Don Haggerty? |
Օպերատոր | Հարոլդ Ռոսսոն |
Երաժշտություն | Միկլոշ Ռոժա |
Մոնտաժ | George Boemler? |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 112 րոպե |
The Asphalt Jungle (film) Վիքիպահեստում |
«Ասֆալտե ջունգլիներ» (անգլ.՝ The Asphalt Jungle), 1950 թվականի Բյորնետտի վեպի հիման վրա Ջոն Հյուսթոնի ամերիկական դասական նուար ֆիլմ։ 2008 թվականին մուտքագրվել է Ֆիլմերի ազգային ցուցակ:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտելիգենտ պահվածքով հանցավոր աշխարհի հանճարեղ «պրոֆեսոր» Էրվին Ռեդենսշնայդերը ճաղերի հետևում մնալիս մտածում էր կողոպուտի մի ծրագիր, որը աշխարհը չի տեսել: Ամերիկյան անանուն քաղաքի «ասֆալտապատ ջունգլիներում», որտեղ բարոյական քայքայումը իր հետքն է թողել ինչպես օրենքի ծառաների (լեյտենանտ Դիտրիխի), այնպես էլ հարուստ փաստաբանների (պարոն Էմմերիխ) վրա, «պրոֆեսորը» գտնում է գործը կատարողներին՝ իտալական ընտանիքին նվիրված սեյֆեր բացող Չավելիին, Գաս անունով խորտկարանի կուզիկ սեփականատերոջը, և մի քիչ անհասկացող տղա Դիքսին, որը երազում է Կենտուկիում ետ գնել իր հայրական ֆերման:
Վավերագրական ճշգրտությամբ ռեժիսորը բացահայտում է հանցագործության անատոմիան ՝ ցույց տալով, թե ինչպես է աբսուրդային պատահականությամբ «իդեալական հանցագործությունը» սկսում քանդվել, և դրանում ներգրավված յուրաքանչյուր ոք գնում է դեպի կործանում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստերլինգ Հեյդեն - Դիկս Հենդլի
- Լուի Կելհյորն - 'Ալոնսո Դ․ Էմմերիխ
- Սեմ Ջաֆֆե - «դոկ» Էրվին Ռիդենշնայդեր
- Ջին Հեյգեն - Դոլլ Կոնովան
- Մարկ Լոուրենս - Կոբբի
- Ջեյմս Ուիթմոր - Գաս Մինիսսի
- Ջոն Մակինթայր - կոմիսար Հարդի
- Բարրի Քելլի - լեյտենանտ Դիտրիխ
- Մերիլին Մոնրո - Անջելա Ֆինլի
- Էնթոնի Կարուզո - Լուիջի Չավելլի
- Թերեզա Չելլի - Մարիյա Չավելլի
- Ուիլյամ Դեվիս - Տիմմոնս
- Դորոտի Տրի - Մեյ Էմմերիխ
- Բրեդ Դեկստեր - Բոբ Բրեննոմ
- Ջոն Մաքսվելլ - բժիշկ Սուոնսոն
- Ջին Էվանս - ոստիկան
Ֆիլմի շուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը հիմնված է Ու․ Ռ․ Բյորնետտի՝ սուր դետեկտիվների հեղինակի համանուն ստեղծագործության վրա։ Իր նրա մի այլ գրքի հիման վրա նկարահանվել է «Փոքրիկ Կեսար» գանգստերական ֆիլմը (1931)։
Ֆիլմը առաջադրվել է Օսկար կինոմրցանակի (1951), երկրորդ պլանի ամենալավ դերասան (Սեմ Ջաֆֆե), ամենալավ ռեժիսուրա (Ջոն Հյուսթոն), ամենալավ սցենար (Բեն Մեդդոու, Ջոն Հյուսթոն), ամենալավ սև և սպիտակ օպերատական աշխատանք (Հարլդ Ռոսսոն) անվանակարգերում։ 1950 թվականին Սեմ Ջաֆֆեն արժանացել Վենետիկի կինոփառատոնում արժանացել է տղամարդու ամենալավ դերակատար մրցանակին
Սկսնակ դեասանուհի Մերիլին Մոնրոն փոքրիկ դեր է խաղացել։ Թիթրերում նրա անունը վերջում էր նշված, այնուամենայնիվ, Մոնրոյի հետագա համբավի շնորհիվ ֆիլմի VHS և DVD թողարկումների շապիկների վրա մշտապես հայտնվում էր Մոնրոն, որպես ֆիլմի հիմնական «աստղը»[6]։
Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի առաջին և վերջին կադրերը անցան ամերիկական կինեմատոգրաֆիայի ոսկե հիմնադրամ։ Ֆիլմը գտնվում է կողոպուտի ժանրի ակունքներում և որպես օրինակ էր ծառայել Ժ. Դասենի «Տղամարդկանց ընդհարում» (1955) և Ս.Կուբրիկի «Սպանությունը» (1956) ֆիլմերի համար[7][8]։ Կինոյի պատմաբանները նրա ազդեցության հետքեր են գտնում նույնիսկ Քուենտին Տարանտինոյի ֆիլմերում, ներառյալ «Կատաղած շներ» (1992) և «Քրեական ընթերցում» (1994) ֆիլմերը[9][10]։ Հոլիվուդը 1958, 1963 և 1972 թվականներին երեք անգամ դիմել է «Ասֆալտե ջունգլիներ» վեպի ՝ էկրանավորմանը, բայց ոչ մի ռիմեյք հաջող չի եղել[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/asfaltowa-dzungla
- ↑ http://www.imdb.com/title/tt0042208/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 http://www.cinematografo.it/cinedatabase/film/giungla-d-asfalto/4483/
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 http://www.imdb.com/title/tt0042208/fullcredits
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ The Asphalt Jungle — Cast, Reviews, Summary, and Awards — AllRovi
- ↑ Geoff Mayer, Brian McDonnell. Encyclopedia of Film Noir. ISBN 978-0-313-33306-4. Page 94.
- ↑ James Naremore. More Than Night: Film Noir in Its Contexts. University of California Press, 2008. ISBN 0-520-25402-3. Pp. 128—129.
- ↑ The Asphalt Jungle — Cast, Reviews, Summary, and Awards — AllRovi
- ↑ The Asphalt Jungle Review. Movie Reviews — Film — Time Out London
- ↑ The Asphalt Jungle | Chicago Reader
![]() | |
---|---|
![]() |
Оригинальный трейлер к фильму |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Асфальтовые джунгли»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Асфальтовые джунгли»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում: