Աստրոբոյ (մուլտֆիլմ, 2009)
Աստրոբոյ (անգլ.՝ Astro Boy), Դեվիդ Բոուերսի լիամետրաժ համակարգչային անիմացիոն CGI-ֆիլմը, որն ստեղծվել է ըստ Օսամու Տեձուկայի համանուն հայտնի մանգայի և անիմեի:
Սցենարը գրել է Թիմոթի Հարիսը (փաստացի` ադապտացրել է Տեձուկայի մանգան): Ֆիլմը նկարահանվել է Tezuka Production Company Ltd և Imagi Animation Studios ընկերություննեերի կողմից: Ֆիլմի պրոդյուսերներ են եղել նաև Փիլար Ֆլինը, Մերիան Գարգերը, Ֆրենսիս Կաոն, Յոսիհիրո Սիմիցուն, Մարկ Տորբոքսը:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Մետրոպոլիս ֆուտուրիստական քաղաքում, որը կախված է օդում: Այդտեղ մարդկանց ամենուրեք և ամեն հարցում օգնում են ռոբոտները: Այդ մեքենաների ստեղծման գլխավոր ինժեներն է հանճարեղ գիտնական դոկտոր Տենման: Նա միայնակ դաստիարակում է իր միակ որդուն` Թոբիին, մանկահասակ հրաշամանուկին, ով կարողանում է մի քանի րոպեում լուծել ստուգողական աշխատանքը, որն այլ աշակերտների ուժերից վեր է:
Ինչպես բոլոր տղաները, Թոբին հետաքրքրվում է զենքերով և ռազմական տեխնիկայով, և դա դառնում է ողբերգության պատճառ: Տենմայի գործընկերը` դոկտոր Էլիֆասը, մի անգամ գիսաստղի մնացորդներից ստեղծում է երկու էներգետիկ միջուկ. մի միջուկը ուներ միայն դրական էներգիա և երկնագույն էր, իսկ մյուս միջուկը` միայն բացասական էներգիա և կարմիր գույնի էր: Գեներալ Սթոունն ուզում է օգտագործել կարմիր միջուկը իր գերզենքի ստեղծման համար. նրա հրամանով կարմիր միջուկը տեղավորում են հսկայական «Խաղաղարար» ռոբոտի մեջ: Փորձի ժամանակ Թոբին պատահաբար հայտնվում է «Խաղաղարար»-ի հետ նույն խցում, որը միջուկի պատճառով խելագարվում և պայթում է: Թոբին պայթյունից մահանում է, և նրանից մնում է միայն գլխարկը:
Տենման շատ է կարոտում իր տղային և ի վերջո գնում է հուսահատ քայլի` վերակենդանացնել Թոբիին որպես կիբօրգ, օգտագործելով նրա ԴՆԹ-ն` գլխարկի վրա մնացած մազերից, իր հիշողության արխիվային կրկնօրինակն ու Երկնագույն միջուկը: Սակայն նա շուտով հասկանում է, որ նոր Թոբին, չնայած ստեղծվել է նորագույն տեխնոլոգիաներով, չի փոխարինում նախկինին:
Թոբին ընդհարապես չի կասկածում, որ ինքը մարդ չէ, մինչև չի բացահայտում թռչելու և ձեռքերով հողը հորատելու իր ունակությունները: Սակայն երբ նա ուզում է պարծենալ հոր մոտ իր ձեռքբերումներով, Տենմայի և Էլիֆասի` պատահաբար լսված խոսակցությունից հասկանում է, որ ինքն իրականում ռոբոտ է: Թոբին հասկանում է որ Մետրոպոլիսն իր տեղը չէ և այդ պատճառով որոշում է հեռանալ այնտեղից:
Ընկնելով երկրի վրա` Թոբին ծանոթանում է չորս երեխաների ու նրանց աղբակեր շան հետ և դառնում է նրանց ընկերը: Նրան տալիս են Աստրո անունը: Շունը պարբերաբար փորձում է քողազերծել Աստրոյին, որը մարդ էր ձևանում, սակայն հաջողություն չի ունենում: Թոբին ամենաշատը ուզում է մտերմանալ Կորայի հետ, ով ինքը որոշ ժամանակ ապրել է Մետրոպոլիսում, սակայն լքվել է ծնողների կողմից: Աղջիկը նրանց հետ կապվելու հույսը չի կորցնում, բայց ամեն ինչ ապարդյուն է: Թոբին օգնում է երեխաներին վերականգնել «Զոգ» հին ռոբոտին, սակայն նրան բացահայտում է իր խնամակալը. ով ռոբոտների մեջ միայն անհոգի մեքենաներ է տեսնում: Թոբին իր կամքով մասնակցում է գլադիատորական մարտերի և հաղթում է բոլորին: Շուտով նա որոշում է վերադառնալ Մետրոպոլիս, քանի որ դաժան նախագահ Սթոունը մտադիր էր վերընտրվելու համար նրանից խլել Երկնագույն միջուկը:
Արդյունքում նա գերի է վերցնում Աստրոյին և գրեթե ստիպում է Տեյմային ապակտիվացնել Թոբիին, սակայն Տենման չի դավաճանում իր տղային և օգնում է նրան փախչել: Թոբին հարձակվում է «Խաղարարար»-ի վրա, որը վերաբեռնվել էր և միավորվել Սթոունի հետ: Աստրոն հաղթում է նրան կյանքի գնով` միևնույն ժամանակ Մետրոպոլիսը իջեցնում է երկրի վրա: «Զոգ»-ն իրեն երախտապարտ էր զգում և նրան է փոխանցում Երկնագույն միջուկի էներգիայի մի մասը, որով Թոբին նրան միացրել էր: Թոբին վերակենդանանում է և վերջնականապես հաշտվում է հոր ու Կորայի հետ: Սակայն երբ ժամանում է գնդաձև այլմոլորակայինը, Թոբին հասկանում է, որ սուպերհերոս լինելն իր ճակատագիրն է: Նա գնում է մենամարտելու այլմոլորակայինի հետ:
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրեդի Հայմոր- Թոբի Տենմա/Աստրո
- Նիկոաս Քեյջ - Դոկտոր Տեյմա
- Բիլ Նայի - Դոկտոր Էլիֆաս
- Դոնալդ Սազերլենդ - Գեներալ Սթոուն
- Քրիստեն Բել - Կորա
- Յուջին Լեվի - Օրին
- Մետ Լուկաս - Սպարքս
- Նեյթան Լեյն - Հեմ Էգ
- Մադլեն Քերոլ - Գրեյս Վիջետ
- Սթերլինգ Բոմոն - Սեմ Սլաջ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստրո կերպարը գոյություն ունի մոտ կես դար:
- Կերպարներից մեկը, որը լաբորատորիայի գիտնականներից է, ունի մուլտֆիլմի հեղինակ Օսամո Տեձուկիի արտաքին: Նա կրում է եղջյուրանախշ շրջանակով ակնոց և բերետ:
- 1999 թվականին Sony Pictures Entertainment ստուդիան Tezuka Productions-ից իրավունք է ձեռք բերել Աստրոյի մասին մանգայի («Հզոր Ատոմը») մոտիվներով գեղարվեստական ֆիլմ ստեղծելու վերաբերյալ: Ֆիլմը պետք է նկարահանվի կենդանի դերասանների մասնակցությամբ և համակարգչային գրաֆիկայի օգտագործմամբ, արտադրությունը նախատեսվել է The Jim Henson Company-իի հետ համատեղ:
- «Ռոբոտների հեղափոխական ճակատ»-ի գլխամասում կախված է Լենինի նկարով պաստառ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/astro-boy
- ↑ http://www.rottentomatoes.com/m/astro_boy/
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0375568/
- ↑ 4,0 4,1 http://www.the-numbers.com/movie/Astro-Boy
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=53750.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/astro-boy
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 http://www.imdb.com/title/tt0375568/fullcredits
- ↑ http://www.china.org.cn/arts/2010-01/11/content_19215541.htm
- ↑ http://www.screendaily.com/reviews/us-americas/animation/astro-boy/5006743.article
- ↑ http://flickfacts.com/movie/11742/astro-boy
- ↑ Freebase Data Dumps — Google.