Աստրալ մարմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոն վան Վալկենբուրգ «Աստրալ քուն»

Աստրալ մարմին (Աստղային մարմին), հասկացություն օկուլտականության, էզոթերիզմի և գիտակցված երազատեսության պրակտիկայի մեջ, որը երբեմն բնութագրվում է որպես նուրբ մարմին, որը աստրալ ճանապարհորդության ժամանակ դառնում է միջանկյալ՝ հոգու և ֆիզիկական մարմնի միջև[1][2]։ Հասկացությունը բխում է Պլատոնական փիլիսոփայությունից և մոլորակային ոլորտի աշխարհից (մոլորակ հասկացությունը աստղագիտության և աստղագուշակության մեջ տարրբերվում է իր իմաստով)։ Տասնիններորդ դարում տերմինը սկսվել է օգտագոործվել թեոսոֆիստների և ռոզենքրեյզերների կողմից։

Համաձայն Մաքս Հենդելի և ռոզենքրեյզերների ուսմունքների, աստրալ մարմինը բաղկացած է ցանկություններից, որից մարդիկ արդեն ձևավորում են զգացումներ և զգացմունքներ[3]։ Այն դիտվում է հոգևոր տեսողությամբ, ձևի նման ամպի տեսքով, որը 16-ից մինչ 20 դյույմ ձգվում է ֆիզիկական մարմնի սահմաններից դուրս։ Այն ունի պտտվող չակրաների մի շարք։ Ցանկացողի մարմինը առաջացնում է գույներ, որոնք տարբերվում են յուրաքանչյուր մարդու մեջ, կախված նրա բնավորությունից և տրամադրությունից։

Աստրալ մարմնի գաղափարը աշխարհի կրոնական վարդապետությունների գաղափարներում հիշատակվում է հետագա կյանքի մասին տեղեկություններում[4], որում հոգու ճանապարհորդությունը կամ «համբարձումը» նկարագրվում են այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են ՝ էքստատիկ, միստիկական կամ մարմնից դուրս փորձառություն, որով հոգևոր ճանապարհորդը թողնում է ֆիզիկական մարմինը և ճանապարհորդում նուրբ մարմնով (երազների մարմնով կամ աստղային մարմնով) դեպի «ավելի բարձր» ոլորտներ[5]։

Երբեմն ասվում է, որ աստրալ մարմինը տեսողական ընկալվում է որպես գույնզգույն աուրա[6][7]։ Այս տերմինը լայնորեն օգտագործվում է աստրալ կամ մարմնից դուրս պրակտիկայի նկարագրման ժամանակ կամ օրինակ Հյուարդա Կարինգտոնի և Սիլվանա Մալդունաի «Աստրալ մարմնի պրոեկցիա (նախաագծում)» գրքում։ Ինչպես նաև այս տերմինը օգտագործվել է Ելենա Բլավատսկայի կողմից։ Այլ հեղինակներ նման փորձերն անվանում են «եթերային», իսկ խորհրդանշական երազները, արխետիպերը, հիշողությունները, հոգևոր էությունը և տեսիլքները անվանում են «աստղային» փորձ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arthur A.Powell, The Astral Body and other Astral Phenomena, The Theosophical Publishing House, London, England; Wheaton,Ill, U.S.A.; Adyar, Chennai, India, 1927, reprinted in 1954 and 1965, page 7, online June 2008 at «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  2. «Астральное тело человека — что это такое и для чего нужно». Гримуар - все об искусстве магии. 2016 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. [http://www.theosophy.ru/lib/mistrose.htm «���� �������. �������� ��������������»]. www.theosophy.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. Suki Miller, After Death: How People around the World Map the Journey after Death (1995).
  5. Dr. Roger J. Woolger, Beyond Death: Transition and the Afterlife, accessed online June 2008 at the website of the Royal College of Psychiatrists, http://www.rcpsych.ac.uk/PDF/RWoolgerTransition.pdf Արխիվացված 2016-03-26 Wayback Machine.
  6. «Астральное (эмоциональное) тело». AngelReiki - Рейки - Система естественного исцеления (Reiki), обучение, настройка. Ангелы (Angel). Как общаться с ангелами (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. C.W. Leadbeater, Man, Visible and Invisible; Barbara Brennan, Hands of Light; Dora Van Gelder Kunz, The Personal Aura; Barbara Y. Martin, Change Your Aura, Change Your Life.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]